Մի ծեր թագավոր որոշում ա որդուն ամուսնացնի, ու հարևան թագավորություններից հարսնացուներ են կանչում՝ ընտրելու համար: Մեկը մեկից սիրուն, խելացի...
Բայց դե, ոնց որ հեքիաթներում ա լինում՝ թագավորի տղեն մի քիչ բեդովլաթ ա լինում, ու, ամեն նոր հարսնացուին նայելուց, էս թագավորը մտածում ա. «Բա ափսոս չի՞ էս աղջիկը, որ էդ բեդովլաթին առնի»:
Վերջում ջղայնանում ա, ոտը գետնին ա խփում, թե. «Վե՛րջ, ես եմ պսակվում, ինձ թոռնիկ պետք չի, նոր գահաժառանգ ա պետք»:
Հիմա մերն ա, ե՞րբ ենք ոտներս գենին խփելու ու ազգովի ասենք, որ մեզ նոր սահմանադրություն պետք չի, նոր իշխանություն ա պետք:
Էդուարդ Սարիբեկյան