Մեղքի մեջ թաթախված և մոլորված
Ի՞նչը կփրկի մարդուն
Մի՞թե սերը կամ ողորմությունը,
Հարցնում եմ ինքս ինձ:
Այս անհուսության խորը անդուդում
Փորձում եմ գտնել թելը կյանքի,
Բայց ահա գարշահոտ մեղքի ճահճում,
Լողալով իմ ստեղծած կամ գործած մեղքի ծովում,
Հարմարվելով այս վիճակին`
Մեկ բան է ինձ մնում
Հայցել Տիրոջից ներողամտություն:
Գոռում է սիրտս...
ՈՒ մինչ շուրթերս կհամարձակվեն հայցել
Այս երկտողը Տիրոջից,
Տերը երկնքից պատասխանում է.
-Պարզ է քո փրկության բանալին`
Ների՛ր ներքևից, որպեսզի ներվես վերևից:
Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ