Ի սկզբանե թուղթն էր՝
սպիտակ,
և թանաքը՝
սև:
Բայց դա չէր խանգարում,
որ բառերը լինեն
գույնզգույն,
որ շնչեն տառերը,
հղիանան,
ծնեն,
ապրեն,
սիրեն
ու մեռնեն՝
խանդից:
Հետո նորից
ծնվեն
սպիտակ թղթի վրա,
ու սև թանաքը
նորածին բառերի
ծնունդը օրհնի:
Հիմա
մոնիտորն է՝
սպիտակ,
ու ստեղնաշարը՝
սև:
Բառերը՝
մենապաուզայի
չբեր վիճակում:
Ոչ ծնունդ:
Ոչ մահ:
Անհուն դատարկություն:
Մալևիչի Սև քառակուսին
մեռնում է խանդից:
Իրական
կյանքի
ձախողված
վիրտուալ
նկար:
Լիլի Մարտոյան