Ժամանակավոր կրկես, կարուսել,
ծաղրածուներդ արցունքներ ունեն,
քո բաց հարթակում.
նույն խաղի մեջ են
հեծյալ ու քայլող. մուրացիկ ու տեր:
Սլաքանման պտույտներում խուլ
ձեռնոցներ են սև կամ ափեր բացված,
nրանք տարբեր են աղերսների մեջ՝
թե գառ չեն ծնվել, գայլեր են դառնում
կամ մատաղացու՝
նույն արյան գույնով:
Քո պտույտներումշղթաներ են սառ,
որոնք կախված են երկնքի մեխից,
այդ զնգոցի մեջ՝
կրկես-կարուսել,
խիղճը հաճախ է բարձրանում խաչին:
Դու հոգին պեղող մի զանգակ դարձիր,
մաքրումի կոչնակ. սթափեցնող ձայն
մոլորյալներին,
ծլնգա, սու՜տ է, սու՜տ է ամեն ինչ:
Մաքրեք ոտքերի ժանգը ու փոշին,
միատեղ նավով պիտի գնաք վեր,
նա ունի միայն փայտե կափարիչ:
Գնալուց առաջ՝ վերելքի պահին
ապաշխարումի շապիկներ հագեք,
որ ասեք՝ մեղա՜:
Հռիփսիմե Հովհաննիսյան