ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Animal Farm

Animal Farm
07.02.2024 | 06:55

Վերընթերցեցի անգլիացի հռչակավոր գրող Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» (animal farm) անտիուտոպիան, որը ԽՍՀՄ տարիներին արգելված է համարվել։

Անժխտելի է մի բան, այն է` «Անասնաֆերմայի» ունիվերսալությունը, իր սուր քաղաքական քննադատությունների և աբսուրդի հասնող սատիրայի բալանսավորումը։ Այն կարելի է պրոեկտել ցանկացած հեղափոխական, հետհեղափոխական կամ պարզապես փլուզվող հասարակարգերին, ինչպես նաև դիկտատորական ռեժիմներին։

Ասում են, որ Օրուելը գրել է այն 1917 թ. բոլշևիկյան հեղափոխության և դրան հաջորդող դեպքերի մասին, սակայն, կամա թե ակամա, կարդալուց իմ մտքին գալիս էր նիկոլյան Հայաստանը։

Չէի ցանկանա ուղիղ մեջբերումներ անել կամ համեմատականներ տանել, սակայն ամբողջական պատկերը հասկանալու համար ստիպված եմ։

Առաջինը, իհարկե, հեղափոխության գաղափարն է, որ պետք է անպայման ազատվել ներկա կառավարչից, նրան կոռուպցիայի մեջ մեղադրելով, հեղափոխության ժամանակ նորաթուխ իշխանությունը տալիս է խոստումներ և նույնիսկ ստեղծում գաղափարախոսություն` անասնիզմ (բացարձակ նմանվող ՔՊ ուսապարկերի արտահայտած մտքերին), որին պետք է անվերապահորեն հետևել, իսկ եթե հանկարծ հայտնվում է մեկը, որ համաձայն չէ այդ գաղափարի հետ, նրան անպայման հիշեցնում են նախկինների, այն է` ֆերմեր Ջոնզի վատ ժամանակները և վախեցնում, որ նա կարող է վերադառնալ, այսպիսով` հիմնավորելով իրենց լեգիտիմությունը, ոչինչ չի՞ հիշեցնում։

Շարժվենք առաջ. իշխանությունները (Օրուելը շատ դիպուկ անալոգիան տարել է խոզերի հետ) սկսում են աստիճանաբար դավաճանել հեղափոխության սկզբունքները, հետո արժեզրկում են իրենց «ֆերմայի» հերոսներին, հասնում է նրան, որ հեղափոխության ժամանակ գրված հիմնարար 7 օրենքները (կարելի է ընկալել որպես սահմանադրություն) անընդհատ փոփոխում են, այնուհետև լիովին վերացնում, քանի որ բոլոր կետերը խախտված էին, այսինքն` խոստումները դրժված, և փոխում են ֆերմայի անունը (4-րդ հանրապետություն...):

Այս ամենը անասունները (ժողովուրդը) հանդուրժում են և չեն ընդվզում, այդ իսկ պատճառով նրանց դեմ կիրառվող սանկցիաները ավելի ու ավելի են ծանրանում, բայց դե հո ոչ մեկը չի ուզում նախկինների վերադարձը, այնպես որ մնան նրանք ավելի լավ է։

Իսկ իշխանությունները բերում են նորանոր աղետներ, սակայն չեն ընդունում իրենց մեղքը և մեղադրում են բոլորին, միայն թե իրենք մաքուր դուրս գան։

Սակայն ակնհայտ է, որ նրանք այդ նախկինների ենթադրյալ թալանը անհամեմատ գերազանցել են։

Չեմ ուզում նաև շատ մանրանալ և բոլոր մանրուքները վերլուծել, բայց հաջորդաբար կետերով շարժվելով և այդ ամենը հանդուրժելով իրենց ֆերման վերջում վերածվում է սպանդանոցի, որտեղ, ի վերջո, տեղի է ունեցել այնպիսի մասշտաբների լճացում, որ դժվար է նույնիսկ տարբերել խոզին մարդուց և հակառակը...

Բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները:

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Հ.Գ.

Անասնաֆերմայում տեղի ունեցած դեպքերը լիովին բացատրում են նախորդ գրառմանս մեջ տեղ գտած հարցադրումը, թե ինչու է ժողովուրդը փնտրում իդեալական լիդերի, ակնհայտ է, որպեսզի չկրկնվեն այս դեպքերը, սակայն 2018-ը ցույց տվեց, որ միշտ չէ, որ պետք է կուրորեն հավատալ պոպուլիստական խոստումներին։

Դիտվել է՝ 4702

Մեկնաբանություններ