Այս օրերին, երբ աճող հետաքրքրություն կա Անահիտ աստվածուհու դիմաքանդակի նկատմամբ, ավելորդ չէ մեկ անգամ էլ վերհիշել, թե այն ինչպե՞ս է հայտնվել Լոնդոնում:
Ըստ վկայությունների, բրոնզե այդ քանդակը 1872 թվականին Երզնկա քաղաքի մերձակայքում գտել էր մի գյուղացի՝ հողագործական աշխատանքներ կատարելիս: Չնչին գումարի դիմաց նա իր գտածոն վաճառել էր մի կոլեկցիոների: Այդպես քանդակը ձեռքից ձեռք էր անցել, մինչև որ բաժին էր հասել իտալացի հայտնի կոլեկցիոներ Ալեսանդրո Կաստելանիին: Հենց նա էլ Անահիտ աստվածուհուն հանձնել էր Բրիտանական թանգարանին:
Ի դեպ, ավելի ուշ նույն թանգարանում հայտնվեց նաև Անահիտի ձեռքը: Կարծիք կա, որ դա նույնպես կարող էր հայտնաբերվել նույն վայրից, որտեղ գտնվել էր դիմաքանդակը:
Հովիկ Չարխչյան