Երկնքի տակ, երկրի վրա - մի Հայրենիք,
Աշխարհի մեջ, աշխարհից դուրս՝ օր դռնփակ,
Մի առավոտ, որ ապրում է տանիքի տակ,
Մի հիշատակ, մի հոգնած տանկ, ու՝ մի տանիք։
Հայրենիքում - աղունիկներ անհայրենիք,
Եվ, քաղաքում ՝ դատարկ, դատարկ, դատարկ մի բակ,
Եվ, մանուկներ, որ չունեն հաց, չունեն տանիք,
Աղունիկներ, որ թռչում են աննպատակ։
Եվ, մնում է աշխարհի մեջ օր մի դատարկ,
Մի ցուրտ քաղաք ու վիրավոր մի հայրենիք․
Եվ ի ՞նչ մնաց այս հեքիաթից. մի հիշատակ,
Մի պատերազմ, մի հոգնած տանկ, ու՝ մի տանիք։
(անտիպ)
Սիփան ՇԻՐԱԶ
Աղբյուրը` Սիփան Շիրազի ֆեյսբուքյան էջ