1920 թվականին, երբ պայքար էր գնում Զանգեզուրի համար, Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ասադովը Նժդեհի գլխի համար երեք միլիոն ռուբլի է խոստանում, ասելով, որ հայի մեջ չի կարող չգտնվել այնպիսի մեկը, որ հանուն այդ փողի չգնա այդ քայլին։ Ասադովը, հավանաբար, լավ գիտեր հայ տականքի մասին, ուստի և ասել է իր կարծիքը։ Բայց նա չարաչար սխալվում էր, հայի մեջ չգտնվեց այնպիսի մեկը, որ պատրաստ լիներ ոչնչացնելու Նժդեհին։ Այսօր պարզվում է, որ կա այնպիսի մեկը, որին ներկաները մեղադրում են Ղարաբաղը դեռևս 2011 թվականին ծախելու մեջ: Փաստորեն հինգ միլիարդ դոլար Լուկաշենկոյի միջոցով Ալիևի միջնորդավորված կաշառքը չի ընդունել։ Բայց... լսելով Լուկաշենկոյի և Սերժի զրույցը այդ մասին, ևս մեկ անգամ համոզվեցի և հիշեցի Ասադովի մարգարեական խոսքերը և համոզվեցի, որ մեր դարավոր թշնամին մեր դեմ միշտ ակտիվորեն պայքարել է մեր տականքի վրա հենվելով։ Պատկերացնում եմ, ինչպես են փայլատակել Նիկոլի աչքերը, երբ հանկարծ լսած լինի Ալիևից մի աստղաբաշխական գումարի դիմաց զիջել Ղարաբաղը։ Այո, ճիշտ է ժողովրդական խոսքը, երբ աղքատը կապի միս, նա կդառնա շնից փիս։
Ամբողջ կյանքում իր հացը հանապազօրյա շանտաժով աշխատած մարդը ինչպես պիտի ուրախանա, անգամ ծանր հետևանքների մասին մտածելու, ինչին, ասես, պատրաստ չի լինի Նիկոլի նման սոված մեկը։ Նիկոլը գնացել է դրան։ Պատմությունը կապացուցի, թե որքան է եղել այդ դավաճանության գինը։ Պատերազմում մեր պարտության վերլուծությունը ինձ հանգեցնում է նրան, որ անգամ վատ զինվածության պայմաններում մենք չէինք պարտվի, եթե պետության գլուխը չլիներ դավաճան։
Հիմնավորեմ։ Հայաստանը ղարաբաղյան կոնֆլիկտում որպես կողմ ներքաշվել է «խելացի» դիվանագետ ԼՏՊ-ի շնորհիվ։ Չեմ ցանկանում ևս մեկ անգամ հիշել Կազիմիրովի պատասխանը Հեյդար Ալիևին, որի առաջարկին, թե Հայաստանն էլ թող մասնակցի Բիշքեկյան հրադադարին, Կազիմիրովը կատեգորիկ առարկել է՝ ասելով, թե կոնֆլիկտի կողմերն են Ադրբեջանն ու Ղարաբաղը, Հայաստանն ի՞նչ գործ ունի, որին Ալիևը պատասխանել է, թե՝ ես կհամոզեմ Լևոն Հակոբիչին։
Այդպես Հայաստանը դարձավ կողմ, և Ղարաբաղին դուրս մղեցին բանակցային գործընթացից։ Հետո եկավ մի «Առաքյալ», որն ասաց, թե ես ինչ գործ ունեմ բանակցելու Ղարաբաղի անունից, երբ ես ղարաբաղցու կողմից ընտրված վարչապետ չեմ։ Հիանալի է։ Համաձայնենք «Առաքյալի» հետ և հարցնեմ՝ ա՛յ ոչ ու փուչ, այ տհաս բոլոր առումներով, ինչու ձեռքերդ քշտեցիր և մեջ ընկար, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Ադրբեջանը Հայաստանի վրա՞ էր հարձակվել, որ Հայաստանում հայտարարեցիր ռազմական դրություն և համընդհանուր մոբիլիզացիա։ Ասա, Հայաստանի բանակը մասնակցե՞լ է որևէ ռազմական գործողությունների Արցախի տարածքում։ Ասա, երբ հակահայկական կոալիցիոն ուժերը (Ադրբեջան, Թուրքիա, Իսրայել, իգիլականներ և այլն) ավերում էին Արցախը, դու, որ կամովին Հայաստանը քաշեցիր պատերազմի մեջ, ինչու չհարվածեցիր նավթամուղին, թշնամուն նրա իսկ տարածքում։
Եթե Հայաստանը չէր պատերազմում, որ իրավունքով քեզ հորջորջեցիր գերագույն գլխավոր հրամանատար։
Այսօր ցինիկաբար հայտարարում ես, թե որևէ մարտական գործողություն չես ղեկավարել։ Ավելի վատ, այ հոգեկան հիվանդ, եթե գերագույն գլխավոր հրամանատար ես քեզ հորջորջել, որն է նպատակը, եթե չես կատարել այդ դերակատարի ֆունկցիաները։ Այ ողորմելի, եթե դու չես դավաճանել մեզ, ապա ինչու էիր մեկուկես ամիս շարունակ խաբում ժողովրդին՝ նրան ռազմի դաշտից ապատեղեկատվություն տարածելով։ Եթե դու չես համագործակցել թշնամու հետ, ասա, ինչու՞ չես լսել մեր գլխավոր դաշնակցի խորհուրդները՝ ավելի բարենպաստ պայմաններում կանգնեցնել պատերազմը։ Պատերազմի վերլուծությունն ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ քո և թշնամու պայմանավորվածությունների վերջնական կետն էր Շուշիի գրավումը, ինչին դու հասար և իսկույն ստորագրեցիր այդ խայտառակ կապիտուլյացիոն ակտը։ Էն մնացած բոլոր զառանցանքներդ՝ եթե չստորագրեի, ապա մեկ 20, հետո 25, հետո 35 հազար դարձած զորքը կմնար լիակատար շրջափակման մեջ և կոչնչանար։ Այդ պայմաններում անգամ, ինչու Հայաստանը չհարվածեց նավթամուղին, անգամ Մինգեչաուրին։ Այն զառանցանքը, թե Ստեփանակերտը կընկներ շրջափակման մեջ հիվանդ ուղեղիդ արգասիքն է։ Ռուսաստանը դա թույլ չէր տա։ Նրան Արցախում տարածք էր պետք և Ռուսաստանը մտավ իր դերի մեջ ու կանգնեցրեց պատերազմը։ Հիմա հիմնավորեմ... Ինչպես Համլետը կասեր՝ դու հորդ ասա, որ հիմարի դերը իր տանը խաղա։ Դու հիմար ես և այն էլ դավաճան հիմար։ Եվ քո հիմարությունը լավ օգտագործեց մեր վաղեմի «բարեկամը» (միշտ ասել եմ՝ ռուս ժողովուրդը մեր բարեկամն է, ինչը չես ասի նրա կառավարողների մասին: Արդեն 100 տարի է նրա կառավարողները Լենինից սկսած, վերջացրած մեր օրերով տարել և տանում են մեր ժողովրդի հաշվին պրոթուրքական քաղաքականություն) և հայտնվեց հարմար ժամանակ հարմար տեղում։
Ա՜յ, անուղեղ, դու քեզնից ինչ էիր ներկայացնում, որ քո անբարոյական վաստակներով, գոռում էիք, թե Ռոսիա, իդի նա խ... Դու ով էիր, եթե դավաճան չես և չես գործել ի վնաս մեր ժողովրդի, որ կայսրի ոխերիմ թշնամուն հայկական հեռուստատեսությամբ ձայն ես տալիս, և նա վայրահաչում է ռուսական իշխանություններից։ Դու ո՞վ ես, այ ոչնչություն, որ չես դիմավորում Պուտինին օդանավակայանում, անգամ չես բարեհաճում իջնել նախագահական նստավայրի աստիճաններից և հաջորդ օրը քո ողջ թիմը զազրախոսում է, թե՝ տեսեք, տեսեք, մեր գյադեն որքան արժանապատիվ պահեց իրեն, կզցրեց Պուտինին։ Ա՛յ գյադեք, այ շան թուլաներ, խնդրում եմ ասեք, վերջին հաշվով, ով կզեց Պուտինի ոտքերի տակ։
Շարունակե՞մ Նիկոլի դավադրությունների ողջ շղթան։ Նախկին երկրում կուտակված համաժողովրդական ատելությունը Նիկոլը դարձրեց դանդաղ գործող ական և դրեց երկրի տակ։ Սկզբում վարկաբեկեց հաղթանակած գեներալներին։ Գիտակցված լկտիությամբ նա հասավ անգամ նրան, որ ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի հայ գեներալի նկատմամբ իր խամաճիկի՝ նախկին դատավոր Մհեր Խաչատրյանի (սա մի ծախված մտավորական է) որդի Սասունիկի միջոցով հասավ կալանքի սանկցիայի։ ՀԱՊԿ-ի բոլոր անդամները ապշած էին Նիկոլի նման էշությունից։ Բայց երկար չսևեռվեմ այդ էպիզոդի վրա և անցնեմ առաջ։ Հասավ նրան, որ կալանքի վերցրին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մեծամտաբար տՏրսՈՑՖ արեց մի պաշտոնյայի, որը փորձեց ասել, թե Քոչարյանը իմ ընկերն է։ Այ հանճարեղ ապիկար, Վրաստանի, ՈՒկրաինայի ղեկավարների հակառուսականությունը քեզ դաս չէ՞ր:
Այ գերագույն գլխավոր հիմար, ինչու՞ Քոչարյանն այսօր կալանքի տակ չէ, և ի՞նչ եղավ քրեական գործը։ Իսկ այն դատավորը, որը ցուցաբերեց իրավագիտակցություն, կամք և հալածանքների է ենթարկվում, Քոչարյանի նկատմամբ չընտրեց խափանման միջոց՝ կալանքը, 2019 թվականի մայիսից առայսօր, քո իրավական գլխավոր բնագավառի թերմացքը շարունակում է բողոքներ բերել դատարաններում դատավորի նկատմամբ կարճված քրեական գործի վերաբերյալ։
Գեներալներին, Քոչարյանին, դատավորներին վարկաբեկելուց հետո շարունակեցիր կատաղի թափով հարձակվել Սահմանադրական դատարանի նախագահի վրա։ Հա, մոռացա վեհափառի նկատմամբ կազմակերպած քայլարշավդ։ Անկեղծ ասած նպատակդ ոչ թե վեհափառն էր, այլ հայ Առաքելական եկեղեցին վարկաբեկելը։ Հետո Երևանի քաղաքապետի ընտրությունները, ազգը սևի ու սպիտակի բաժանելը։ Կարճ ասած, դու ամեն ինչ անում էիր ազգի միասնականությունը բարոյալքելու և ապա վաղվա պատերազմին անպատրաստ լինելու համար։
Քո խամաճիկ զինվորականների հետ մեր բանակի «հզոր» սպառազինությունն էիք ցուցադրում, մինչդեռ պարզվեց, որ բանակի սպառազինության համար նախատեսված գումարները օգտագործվել են ոչ նպատակին։ Հա, կնկադ ռեկլամում էիր, կարծես պատրաստվում էիր նրան աճուրդի հանելու, մի տեսեք, տեսեք կնիկս որքան է մտածում զինվորի մասին, որ նրան ելակով է կերակրում։ Այսօր պարզվում է, որ շատ պատանի զինվորականներ զոհվել են բեկորային վնասվածքներից, որովհետև չեն ունեցել պաշտպանիչ հագուստ (զրահաբաճկոն)։ Դու, կնիկդ զինվորին կերցրած ելակով նրան զրկեցիք կռվելու և պաշտպանվելու անհրաժեշտ միջոցներից։
Դու երկրով մեկ անիմաստ քրեական գործեր էիր հարուցել տալիս, որոնք այդպես էլ դատական վախճան չեն ունեցել առայսօր, բայց արդյունքում կարողանում էիր հերթական անգամ էշացնել պողոսներին։ Հա, մի բան հարցնեմ, գլխավոր գերագույն թերմացք, ի՞նչ վիճակում են քրեական գործերն այն մարդկանց նկատմամբ, որոնց տներից իրավապահները զենքեր հանեցին... Կախման շատ կետերն ինձ թույլ են տալիս ենթադրելու, որ դու կամ քո իրավապահները կաշառք են կերել։ Եթե մեկ ատրճանակ հանեն այսօր սովորական մեկի տնից, պատկերացնում եմ, ինչպիսի խստությամբ օրենքը կգործի նրանց նկատմամբ։
Դու այնքան հեռու ես դիվանագիտությունից և բարդ վիճակում մտածելու կարողությունից, որ կրիտիկական պահին դավադրաբար Շուշին տալուց հետո իսկույն ստորագրեցիր այդ խայտառակ թուղթը, արդարանալով, որ եթե չստորագրեի…
Ասածդ հիմարություններին չեմ ցանկանում անդրադառնալ: Եթե ուղեղ ունենայիր, չէիր ստորագրի և կհասկանայիր, որ Պուտինը թույլ չէր տա Ստեփանակերտի գրավումը, որովհետև նրան Ղարաբաղը թեկուզ միայն Ստեփանակերտով անհրաժեշտ էր բազավորվելու համար: Ախր, ո՞ր էշությունդ անտեսեմ, նրանք այնքան շատ են: Հետո մտածում եմ, որ անհիմն են մեղադրանքներս, դու էշություններ չես արել, այդ էշությունները հետևանք են դավաճանական դավադրությունների: Այսօր թուրքերը հավակնում են բուն Հայաստանի շատ բնակավայրերի, ու՞մ մեղքով: Մեղրին ի՞նչ գործ ունի Ղարաբաղի հետ: Եվ այսօր, մտածելու և վերլուծելու կարողությունից զուրկ, քեզ հետևող շատ հիմարներ դուրս են տալիս, թե նախկինները պատրաստել էին Ղարաբաղի հանձնումը: ՈՒրիշ բան չի մնում ինձ ասելու՝ ուշքի եկեք, այ անասուններ, նախկինների մասին ինչ ուզում եք ասեք, բացի ԼՏՊ-ից, հող տվող չէին: Երկուսուկես տարին բավ էր երկիրը ոտքի կանգնեցնելու համար, բայց Նիկոլի նպատակը դա չէր, այլ…
Այսօր, երբ տեսնում եմ Նիկոլին պաշտպանող, մինչև ատամները զինված ոստիկանական խմբերին, անկախ ինձանից հարց եմ տալիս՝ ա՛յ ոչ ու փուչ, ա՛յ թերմացք, մի՞թե քո անիմաստ կյանքն ավելի թանկ է, քան 5000 զինվորների կյանքերը: Ինչու՞ այդ ոստիկաններին չտարար Շուշին պաշտպանելու: Այսօր զրահաբաճկոն հագած ինչ-որ թափթփուկներ, որ Քարվաճառը չեն տարբերում Ջաբրայիլից , որ միանգամայն տհաս են, հրապարակում քեզ են պաշտպանում: Հարցնեմ՝ որտեղի՞ց այդ անբաններին ժիլետները: Առաջնագծում կռվող տղաներին զրահաբաճկոն չբաժանեցիր և պահեցիր քո սև օրվա համար: Քո սև օրը սարերի հետևում չէ: Քեզ ոչինչ չի օգնելու: Երբ այլևս չես լինի իշխանության, զինվորական տրիբունալը վեր կհանի մեզ պարտադրված պարտության բոլոր պատճառները:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ.1 Մեղրիում վագոնների թալանը կազմակերպած հայտնի Անդոն այսօր հայտարարում է, թե պետք է Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ճանաչիր, Անդո, և պատրաստվիր գնալու Ադրբեջան, բայց… Հիշու՞մ ես վագոնների թալանում քեզ իմ մեղադրելուց հետո, փորձեցիր մի պահ արդարանալ, ասելով, թե դրանք ադրբեջանական վագոններ էին: Ա՛յ թալանչի, ա՛յ ավազակ, գոնե հետին թվով ներողություն խնդրիր ազերիներից 1992 թվականին Մեղրիում քո կատարած թալանի համար: Լսելով Անդրանիկ Քոչարյանին, համոզվում եմ, որ իմքայլականներից շատերի մոտ հիշողության ախտահարում է առկա:
Ցավում եմ:
Հ. Գ. 2 Ազգի առողջ ուժեր, ոտքի ելեք, ցուցաբերեք մարդասիրություն այդ հիվանդների նկատմամբ և նրանց շուտափույթ ուղարկեք բուժման: Հայաստանը վտանգի մեջ է:
Հ. Գ. 3 Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան 1990 թվականին ԽՍՀՄ-ում թեթև արդյունաբերության նախարարությունից ստացել է վեց միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ շվեդական գերժամանակակից հաստոցներ։ Շվեդական հաստոցների համար բավականին մեծ էին պատվերներն ամբողջ աշխարհում, բայց քանի որ ԽՍՀՄ-ը Շվեդիայի հետ կապել էր հինգ միլիարդ դոլարի առևտրային պայմանագիր, այդ հաստոցները Շվեդիան հերթից դուրս էր մատակարարել։ 1990 թվականին հաստոցները մեծ դժվարությամբ ներկրվել էին Հայաստան և մոնտաժվել Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկայում։ Մոնտաժման աշխատանքները կատարել էին գերմանացի մասնագետները։ Մոնտաժումից հետո, կարելի է ասել, որ հաստոցներն ընդամենը փորձնական արտադրանք էին տվել, և երբ սկսվեց երկրի փլուզումը, ի թիվս շատ ձեռնարկությունների, այս ձեռնարկությունը գնաց ակտիվ թալանի և դանդաղ մեռնելու ճանապարհով։
1992 թվականին մոնտաժվեցին հինգ հոսքային գծերը, ինչի ընդհանուր արժեքը կազմում էր վեց միլիոն ԱՄՆ դոլար, և այն վաճառեցին ընդամենը 300 հազար ԱՄՆ դոլարով։ Չեմ ցանկանում ևս մեկ անգամ նշել այն պաշտոնյաների անունները, որոնք կատարել են այդ հանցագործությունը, բայց չեմ կարող չհիշել «Հայի իմ տեսակը» գրքումս այն համեմատությունը, որ կատարել եմ այդ թալանի պարագլխի և Աբդուլ Համիդի միջև։ Սիոնիստները գնում են Աբդուլ Համիդի մոտ և առաջարկում են նրան Երուսաղեմում հողեր վաճառել հրեաներին, դիմացը խոստանալով մարել Թուրքիայի արտաքին պարտքը՝ 20 միլիոն դոլարը, և շրջափակել Եվրոպայում բոլոր հայանպաստ հոդվածների տպագրությունը։
Առաջարկին Աբդուլ Համիդը պատասխանում է՝ արյամբ ձեռք բերված հողը թուրքը ոսկով չի ծախում։ Դե մի եկ ու հիացիր թուրք կառավարողի այդ կերպարով, որքան էլ որպես հայ ատեմ նրան։ Եվ գրել եմ՝ ուր Աբդուլ Համիդը, ուր այդ հայ պաշտոնյան։ Անկախության առաջին իսկ ամիսներից սկսվել է հարուստ ՀԽՍՀ-ի թալանը և հզոր արդյունաբերության տոտալ ոչնչացումը, որի հիմնադիր հայրը ԼՏՊ-ն է։
Դե եկ որպես պետական այր, ԼՏՊ-ին համեմատիր Աբդուլ Համիդի հետ։ Չէ, ԼՏՊ-ն փառք է: Եթե նրա օրոք արդյունաբերությունն էին ավերում ու ծախում, այսօր Նիկոլը տվեց բոլորին ու առաջ անցավ՝ Արցախը ծախեց: Հերթը Հայաստանինն է: Գուցե բանը չհասներ Նիկոլին, եթե էն գլխից չավերեին երկիրը: Գուցե:
Հ. Գ. 4 Ալիևն էլ է կոռումպացված, Էրդողանն էլ: Բայց փառք ու պատիվ նրանց, որ բանակ են զինում և երկիր չեն ծախում: Մեր տականքն, իրոք, ուրիշ է: