Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ե­թե 500-հա­զա­րա­նոց պրո­ֆե­սիո­նալ բա­նակ ու­նե­նանք, ոչ ոք չի հա­մար­ձակ­վի պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծել մեր դեմ»

«Ե­թե 500-հա­զա­րա­նոց պրո­ֆե­սիո­նալ բա­նակ ու­նե­նանք, ոչ ոք չի հա­մար­ձակ­վի պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծել մեր դեմ»
01.12.2020 | 01:50

Տն­տե­սու­թյան վրա պա­տե­րազ­մի ու­նե­ցած ազ­դե­ցու­թյան, կա­ռա­վար­ման ո­լոր­տի բաց­թո­ղում­նե­րի, ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կը հաղ­թա­հա­րե­լու հնա­րա­վոր մի­ջոց­նե­րի մա­սին իր դի­տար­կում­ներն է ներ­կա­յաց­նում բիզ­նես կա­ռա­վար­ման փոր­ձա­գետ ԱՐ­ՄԵՆ Ա­ՎԵ­ՏԻ­ՍՅԱ­ՆԸ։

-Իմ խոս­քի սկզ­բում կու­զեի անդ­րա­դառ­նալ հան­րու­թյան շր­ջա­նում տի­րող բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան վի­ճա­կին և հար­ցին՝ ին­չու՞ ե­ղավ այս պա­տե­րազ­մը,- ա­սաց Ար­մեն Ա­վե­տի­սյա­նը։- ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հուր­դը 1993 թվա­կա­նին Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ըն­դու­նել է չորս բա­նաձև, պա­հանջ­նե­րից մե­կը ԼՂՀ-ի սահ­ման­նե­րից դուրս գտն­վող տա­րածք­նե­րի վե­րա­դարձն էր։ Ո­րոշ ժա­մա­նակ անց` 1997-ին Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը սկ­սեց խո­սել հինգ տա­րածք­նե­րի վե­րա­դար­ձի մա­սին՝ հան­դի­պե­լով դի­մադ­րու­թյան ու մե­ղադ­րանք­նե­րի։ Ի սկզ­բա­նե բո­լորն էլ գի­տեին, որ այդ տա­րածք­նե­րը մի օր պետք է վե­րա­դարձ­վեն։ Վառ ա­պա­ցույցն է այն, որ այդ տա­րածք­նե­րում գրե­թե ո­չինչ չէր կա­ռուց­վում, չէիր կա­րող սե­փա­կա­նու­թյան կամ եր­կա­րա­ժամ­կետ վար­ձա­կա­լու­թյան ի­րա­վուն­քով հո­ղակ­տոր վերց­նել։ 2007-ին ՄԱԿ-ը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի, «ստի­պեց» Ռո­բերտ Քո­չա­րյա­նին ստո­րագ­րել Մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րը, որ­տեղ նույն­պես շեշտ­ված էր՝ հինգ, հե­տո նաև եր­կու շր­ջան­նե­րի վե­րա­դար­ձի մա­սին։ Ին­չու եմ ա­սում՝ ստի­պեց, քա­նի որ այս սկզ­բունք­նե­րը ամ­բող­ջու­թյամբ հա­կա­սում էին Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ժո­ղովր­դի և ղե­կա­վա­րու­թյան պատ­կե­րա­ցում­նե­րին: Պատ­կե­րա­ցում­նե­րը ձևա­վոր­վել էին Վազ­գեն Սարգ­սյա­նի, Ռո­բերտ Քո­չա­րյա­նի, Սերժ Սարգ­սյա­նի և ո­րոշ երկ­րա­պահ­նե­րի քա­րոզ­չու­թյան հետևան­քով, քա­նի որ վեր­ջին­ներս պն­դում էին, որ մենք «հող չու­նենք թուր­քին տա­լու»: Ա­ռա­ջին փու­լում վե­րա­դարձ­վե­լու էին Աղ­դա­մի, Ֆի­զու­լու, Ջաբ­րա­յի­լի, Զան­գե­լա­նի և Ղու­բաթ­լուի շր­ջան­նե­րը: Հե­տա­գա­յում վե­րա­դարձ­վե­լու էին Քել­բա­ջա­րի շր­ջանն ու Լա­չի­նի շր­ջա­նի ոչ մի­ջանց­քա­յին հատ­ված­նե­րը: Ար­ցա­խին էլ տր­վե­լու էր մի­ջան­կյալ կար­գա­վի­ճակ՝ անվ­տան­գու­թյան և ինք­նա­կա­ռա­վար­ման ե­րաշ­խիք­նե­րով։ Մինչև 2011 թվա­կա­նը փորձ էր ար­վում դա գաղտ­նի պա­հել, շա­րու­նակ­վում էր փոխ­զիջ­ման չգ­նա­լու քա­րոզ­չու­թյու­նը։ 2011-ին Սերժ Սարգ­սյա­նը Կա­զա­նում ստիպ­ված էր կն­քել Մադ­րի­դյան նո­րաց­ված սկզ­բուն­քնե­րը, բայց այդ ժա­մա­նակ Ա­լիևը հրա­ժար­վեց ստո­րագ­րե­լուց՝ նոր պա­հանջ­ներ ա­ռաջ քա­շե­լով։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը նույն­պես չբա­ցատ­րեց խն­դի­րը, շա­րու­նա­կեց նույն քա­րոզ­չու­թյու­նը, դեռ մի բան էլ ամ­րապն­դեց դրանք լո­զունգ­նե­րով, ա­րա­գաց­րեց գոր­ծըն­թացն ու փո­խեց բա­նակ­ցու­թյան սկզ­բունք­նե­րը։ Այ­սօր մեզ դե­ֆակ­տո պար­տադ­րե­ցին կա­տա­րել Մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րը։ Ար­ցա­խը, ի վեր­ջո, ճա­նա­չե­լու են ԼՂՀ-ի սահ­ման­նե­րով և ստի­պե­լու են, որ Ադր­բե­ջանն իր զոր­քե­րը հա­նի Շու­շիից, Հադ­րու­թից, ըստ երևույ­թին, նաև Շա­հու­մյա­նից։
-Նո­յեմ­բե­րի 9-ին կնք­ված փաս­տա­թուղ­թը կա­յա­ցած փաստ է, բայց դրույթ­նե­րը դեռ ճշտ­վում են, քար­տե­զը հս­տակ չէ։ Իբրև բիզ­նես փոր­ձա­գետ՝ ի՞նչ հնա­րա­վոր ել­քեր եք տես­նում այս ի­րա­վի­ճա­կից, ստեղծ­ված ծանր դրու­թյու­նից հնա­րա­վո՞ր է տն­տե­սա­կան օ­գուտ­ներ քա­ղել։
-Մենք պետք է օգ­տա­գոր­ծենք դի­վա­նա­գի­տա­կան բո­լոր լծակ­նե­րը և փոր­ձենք դրա­կան լու­ծում­ներ գտ­նել։ Փաս­տաթղ­թով գր­ված է, որ տն­տե­սա­կան և տրանս­պոր­տա­յին կա­պե­րը ա­պաշր­ջա­փակ­վում են։ ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը, դի­վա­նա­գետ­նե­րը պետք է բա­նակ­ցեն, ա­ռաջ մղեն մեր շա­հե­րը՝ տրանս­պոր­տա­յին շր­ջա­փա­կու­մից դուրս գա­լու, դե­պի Ռու­սաս­տան գնաց­քի ճա­նա­պարհ ու­նե­նա­լու, տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու տե­սան­կյու­նից։ Ար­դյուն­քում՝ կշա­հի տն­տե­սու­թյու­նը։ Ադր­բե­ջա­նը ա­ռաջ է քա­շել Նա­խիջևան-Ադր­բե­ջան նոր ճա­նա­պար­հի հար­ցը, ի պա­տաս­խան մենք պետք է պա­հան­ջենք Հա­յաս­տան-Ռու­սաս­տան տրանս­պոր­տա­յին կա­պի ստեղ­ծու­մը: Սա ձեռն­տու է ե­ռյա­կին՝ Հա­յաս­տա­նին, Ռու­սաս­տա­նին և Ադր­բե­ջա­նին։
-Սո­ցիալ-տն­տե­սա­կան ի՞նչ խն­դիր­նե­րի ա­ռաջ ենք կանգ­նե­լու հետ­պա­տե­րազ­մա­կան շր­ջա­նում, և ի՞նչ պետք է ա­նել ճգ­նա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լու հա­մար։
-Տն­տե­սու­թյունն ուղ­ղա­կի կանգ ա­ռավ պա­տե­րազ­մի օ­րե­րին։ Պե­տու­թյու­նը պետք է ռազ­մա­վա­րու­թյուն մշա­կի, որ կա­րո­ղա­նա ինչ-որ ձևով հար­վա­ծը մեղ­մել, հա­կա­ռակ դեպ­քում հետևանք­նե­րը դեռ եր­կար ժա­մա­նակ քա­ղե­լու ենք։ Իսկ հետևանք­նե­րը դեռ չենք էլ տե­սել, ա­միս­ներ հե­տո ենք բախ­վե­լու դրանց։ Պե­տու­թյու­նը, նախ և ա­ռաջ, պետք է ստանձ­նի գոր­ծա­ռույթ՝ ա­ռա­վե­լա­գունս ա­ջակ­ցե­լու Հա­յաս­տա­նում գոր­ծա­րա­րու­թյան զար­գաց­մա­նը։ Սա­կայն այս պա­հին չեմ տես­նում, որ կա­ռա­վա­րու­թյու­նը ինչ-որ բա­ներ նա­խա­ձեռ­նի, հա­կաճգ­նա­ժա­մա­յին քայ­լեր ձեռ­նար­կի։ Օգ­նու­թյու­նը, որ տր­վում է պա­տե­րազ­մից տու­ժած­նե­րին, հա­կաճգ­նա­ժա­մա­յին ռազ­մա­վա­րու­թյան հետ ոչ մի կապ չու­նի։ Մենք հար­ցազ­րույց­նե­րից մե­կում խո­սել ենք դրա մա­սին, է­լի եմ ու­զում կրկ­նել՝ միայն բիզ­նեսն է, որ կա­րո­ղա­նում է ար­ժեք ստեղ­ծել, այ­սօր պե­տու­թյունն ա­մեն ինչ պետք ա­նի, որ բիզ­նե­սը սկ­սի ար­ժեք ստեղ­ծել։ Դրա ար­դյուն­քում կա­վե­լա­նան աշ­խա­տա­տե­ղե­րը, հար­կե­րը՝ ինչ-որ չա­փով մեղ­մե­լով ճգ­նա­ժա­մը։
-Ինչ­պե՞ս պետք է ա­ջակ­ցել բիզ­նե­սին։ Կա՞ն հս­տակ մե­խա­նիզմ­ներ, գոր­ծի­քա­կազմ։
-Գո­յու­թյուն ու­նեն տար­բեր գոր­ծի­քա­կազ­մեր, ո­րոն­ցով պե­տու­թյու­նը հա­մա­գոր­ծակ­ցում է գոր­ծա­րար­նե­րի հետ ու ստեղ­ծում հա­մա­տեղ ար­ժեք։ Պարզ օ­րի­նակ­ներ բե­րեմ. ի­ջեց­նում է պատ­վեր­ներ, սուբ­սի­դա­վո­րում հս­տակ ուղ­ղու­թյուն­ներ, հե­տաձ­գում վճա­րում­նե­րը, ստեղ­ծում ար­տադ­րու­թյուն, մե­նաշ­նոր­հում է ո­րոշ ո­լորտ­ներ, գնում ապ­րանք­ներ։ Վերց­նենք գյու­ղատն­տե­սու­թյու­նը. կա­թի ար­տադ­րու­թյունն այս պա­հին քիչ է, ա­մա­ռա­յին ա­միս­նե­րին՝ շատ: Գո­յու­թյուն ու­նեն գոր­ծիք­ներ, ո­րոն­ցով կա­րե­լի է մեղ­մել այս տար­բե­րու­թյու­նը։ Պե­տու­թյու­նը, ա­ջակ­ցե­լու նպա­տա­կով, կա­րող է ար­տադր­վող հա­վե­լյալ կա­թը գնել փո­շու, պան­րի կամ կա­րա­գի տես­քով և պա­հես­տա­վո­րել։ Երբ պա­հան­ջար­կը բարձ­րա­նա, վա­ճա­ռել ու մի բան էլ շա­հույթ ու­նե­նալ։ Կամ հե­տաձ­գել ո­ռոգ­ման ջրի հա­մար նա­խա­տես­ված 200 հա­զար դրա­մը։ Ա­ջակ­ցել ՏՏ ո­լոր­տին, պատ­վեր­ներ ի­ջեց­նել, օ­րի­նակ, ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տի հա­մար։ Գոր­ծի­քա­կազ­մը շատ պարզ է, հե­ծա­նիվ չենք հնա­րում, և կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է հնա­րա­վո­րինս ա­ջակ­ցի գոր­ծա­րա­րու­թյա­նը։ ՈՒ­րիշ կերպ դուրս չենք կա­րող գալ ստեղծ­ված տն­տե­սա­կան ծանր վի­ճա­կից։ Գեր­մա­նա­ցի­նե­րը Մար­շա­լի պլա­նի շնոր­հիվ 7 տա­րում կա­ռու­ցե­ցին եր­կի­րը և դուրս ե­կան ճգ­նա­ժա­մից: Օ­րի­նակ­ներ շատ կան պատ­մու­թյան մեջ:
-Գու­ցե մշակ­վու՞մ է հա­կաճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կը հաղ­թա­հա­րե­լու ռազ­մա­վա­րու­թյուն։
-Պաշ­տո­նա­կան ոչ մի տե­ղե­կու­թյուն չկա այդ մա­սին։ Փա­շի­նյա­նը երկ­րում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը հաղ­թա­հա­րե­լու 15 կետ է ներ­կա­յաց­րել, սա­կայն հա­կաճգ­նա­ժա­մա­յին հս­տակ ո­չինչ չտե­սա դրա­նում։ Կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը փոխ­վում են, ինչն իր հեր­թին լուրջ ցն­ցում է երկ­րի հա­մար։ Բո­լորս հաս­կա­նում ենք, որ նոր ուժ է պետք։ Ժո­ղո­վուր­դը վար­չա­պե­տին ա­սում է՝ հե­ռա­ցիր, բայց նույն ժա­մա­նակ չի ու­զում, որ 17 կու­սակ­ցու­թյուն­նե­րը վե­րա­դառ­նան։ Փաս­տո­րեն, ան­կա­խու­թյան 29 տա­րի­նե­րի ըն­թաց­քում հա­սանք մի ի­րա­վի­ճա­կի, որ նո­րից պար­տադր­ված ենք չա­րյաց փոք­րա­գույնն ընտ­րե­լու: Ա­հա­վոր և ցա­վա­լի փաստ:
-Փոր­ձե՞լ եք ա­ռա­ջարկ­ներ ներ­կա­յաց­նել, ե­թե ի­հար­կե ո­լոր­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի խոս­քը տեղ հաս­նում է։ Ի վեր­ջո, մինչ պա­տե­րազմն էլ խն­դիր­ներ կա­յին կա­ռա­վար­ման ո­լոր­տում, բազ­միցս անդ­րա­դար­ձել եք դրանց, այդ թվում՝ մեզ տված հար­ցազ­րույց­նե­րում։
-Ես եր­կու ան­գամ գրել եմ Փա­շի­նյա­նին, ծրա­գիր եմ ներ­կա­յաց­րել, բայց ոչ մի ար­ձա­գանք չի ե­ղել։ Հի­մա ինքս չէի ու­զե­նա հա­մա­գոր­ծակ­ցե­լու փորձ ա­նել, ո­րով­հետև չեմ հաս­կա­նում՝ այ­սօր­վա իշ­խա­նու­թուն­ներն ինչ են ու­զում։ Բա­ցի այդ, կաս­կա­ծում եմ, որ վար­չա­պե­տի թի­մը կա­րող է մեզ այս ի­րա­վի­ճա­կից հա­նել:
-Ծրա­գիրն ի­րա­գոր­ծե­լու այլ ե­ղա­նակ­ներ կա՞ն։
-Ներ­կա­յումս թիմ ենք ձևա­վոր­վում։ Հիմ­նա­կա­նում հրա­վի­րում ենք այն մարդ­կանց, ո­րոնք փոր­ձա­ռու մաս­նա­գետ­ներ են ի­րենց ո­լոր­տում և երբևէ ներգ­րավ­ված չեն ե­ղել կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րում։ Նպա­տակ ու­նենք մինչև 2021-ի մար­տը հիմ­նել կու­սակ­ցու­թյուն՝ հիմն­ված սո­ցիալ-քրիս­տո­նեա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան վրա։ Պա­տե­րազ­մից հե­տո Գեր­մա­նիա­յի զար­գաց­մա­նը նպաս­տել է կա­ռա­վար­ման այս ձևը։ Մենք էլ իբրև հետ­պա­տե­րազ­մյան եր­կիր, կա­րիք ու­նենք ստեղ­ծե­լու սո­ցիալ-շու­կա­յա­կան տն­տե­սու­թյուն, ո­րում սո­ցիա­լա­կան և բիզ­նես զար­գաց­ման ծրագ­րե­րը, պե­տու­թյուն-բիզ­նես հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րը շատ լայն են։ Այ­սինքն, մեր երկ­րի զար­գաց­ման հա­մար եր­կու ան­կյու­նա­քար ենք վերց­նե­լու՝ սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան հար­ցը, գոր­ծա­րա­րու­թյան ան­նա­խա­դեպ զար­գա­ցու­մը։ Այս ա­ռու­մով ծրա­գիր ենք մշա­կում, շու­տով կտ­պագ­րենք ու կսկ­սենք զբաղ­վել կու­սակ­ցու­թյան հիմ­նադր­ման հար­ցե­րով։ Կու­սակ­ցու­թյու­նը կոչ­վե­լու է «Սո­ցիալ-քրիս­տո­նեա­կան վե­րած­նունդ»։
-Ան­ցած ե­րե­սուն տա­րի­նե­րին շու­տով կգու­մար­վեն է­լի տա­րի­ներ։ Այ­սօր ա­ռա­վել ևս սխալ­նե­րը կրկ­նե­լու ի­րա­վունք չու­նենք։ Ո՞րն է ի­րա­պես նոր Հա­յաս­տա­նի Ձեր տես­լա­կա­նը։
-Ա­ռաջ­նա­հերթ՝ պետք է նոր մա­կար­դա­կի վրա բարձ­րաց­նել ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյու­նը, ու­նե­նալ 5-6-րդ սերն­դի զին­տեխ­նի­կա։ Այ­սօր մենք հա­մոզ­վե­ցինք, որ ոչ թե մարդն է կռ­վում զեն­քով, այլ կռ­վում են սար­քա­վո­րում­նե­րը՝ հան­ձինս բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի։ Պե­տու­թյունն այդ ա­ռու­մով պետք է քայ­լեր ա­նի, որ ոչ միայն զար­գաց­նենք ռազ­մա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րը, այլև ար­տադ­րող լի­նենք, ին­չու ոչ՝ նաև վա­ճա­ռող։ Բա­ցի այդ, հի­մա խո­սում ենք աշ­խար­հա­զոր ու­նե­նա­լու մա­սին։ Կա­րող ենք կի­րա­ռել Շվե­ցա­րիա­յի օ­րի­նա­կը, ըստ ո­րի, ցան­կա­ցած տղա­մարդ, որ զի­նա­պարտ է, պետք է ծա­ռա­յի 6 ամ­սից մեկ տա­րի, այդ ըն­թաց­քում սո­վո­րի ռազ­մա­կան որևէ մաս­նա­գի­տու­թյուն, ծա­ռա­յու­թյունն ա­վար­տե­լուց հե­տո տա­րին եր­կու ան­գամ մաս­նակ­ցի զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի։ Կա­նայք նույն­պես կա­րող են մաս­նակ­ցել ծրագ­րին, բայց կա­մո­վին, ոչ պար­տադ­րա­բար։ Յու­րա­քան­չյու­րը պետք է ի­մա­նա՝ պա­տե­րազ­մի դեպ­քում ուր է գնում, որ­տե­ղից է զենք ստա­նում, որն է իր գոր­ծա­ռույ­թը, ով է իր հրա­մա­նա­տա­րը, դիր­քը որ­տեղ է։ Այս կերպ ձևա­վոր­վում է աշ­խար­հա­զո­րը ու դառ­նում ենք ազգ-բա­նակ։ Մենք թշ­նա­մի­նե­րի մեջ ենք ապ­րում, այլ տար­բե­րակ չու­նենք։ Ե­թե Շվե­ցիա­րիա­յի նման 500-հա­զա­րա­նոց (մինչև 2003-ը) պրո­ֆե­սիո­նալ բա­նակ ու­նե­նանք, ոչ ոք չի հա­մար­ձակ­վի պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծել մեր դեմ։
-Ձեր ա­սա­ծը կապ­ված է մեծ գու­մար­նե­րի հետ։ Շատ հետ չգ­նանք. օ­րերս քա­ղա­քա­պե­տա­րա­նը հայ­տա­րա­րեց, որ 2020 թ. ա­մա­նո­րյան մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար նա­խա­տես­ված 100 մլն դրամն ուղղ­վե­լու է Ստե­փա­նա­կեր­տի վե­րա­կան­գն­մա­նը։ Ա­կա­մա հետ­հաշ­վարկ ես ա­նում՝ ան­տե­ղի ծախս­ված մի­լիոն­նե­րի։ Թե­կուզ և ու­շա­ցու­մով պե՞տք է վե­րա­նա­յենք մեր ծախ­սե­րը։
-Միան­շա­նակ, այս պա­րա­գա­յում շատ կենտ­րո­նաց­ված ու թի­րա­խա­յին պետք է աշ­խա­տենք։ Մեր ծրագ­րում, օ­րի­նակ, դի­տար­կել ենք ա­ռաջ­նա­յին ո­լորտ­նե­րը, ո­րոնք անհ­րա­ժեշտ են կեն­սու­նա­կու­թյան հա­մար և կա­րող են լի­նել մր­ցու­նակ։ Կեն­սու­նա­կու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ ո­լորտ­ներն են՝ ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյուն, կր­թու­թյուն, ա­ռող­ջա­պա­հու­թյուն, բնա­կան գի­տու­թյուն­ներ, բարձր տեխ­նո­լո­գիա­ներ, զբո­սաշր­ջու­թյուն, հան­քար­դյու­նա­բե­րու­թյուն, գյու­ղա­տն­տե­սու­թյուն։ Նշ­ված ո­լորտ­նե­րը կա­րող են ծա­ռա­յել նաև բիզ­նե­սի զար­գաց­մա­նը։ Ե­թե մեր ՀՆԱ-ն ա­վե­լա­նում է, կա­րող ենք ա­մեն ինչ էլ ա­նել՝ տո­նա­կա­տա­րու­թյուն­ներ, թան­կար­ժեք տո­նա­ծա­ռեր, բայց քա­նի դեռ մեր երկ­րի ՀՆԱ-ն «բա­նա­նա­յին» երկ­րի ՀՆԱ է, չեմ կար­ծում, թե պետք է 200 կամ 100 մի­լիոն ծախ­սել Նոր տար­վա մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար։ Շատ հա­մեստ կա­րե­լի է այդ ա­մեն ինչն ա­նել։ Օ­րի­նակ, ես այս տա­րի ո­րո­շել եմ Նոր տար­վա հա­մար նա­խա­տես­ված գու­մա­րը տրա­մադ­րել պա­տե­րազ­մից տու­ժած որևէ ըն­տա­նի­քի. նույ­նը կա­րող են ա­նել մեր բո­լոր հայ­րե­նա­կից­նե­րը։
-Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում կա­րո՞ղ ենք խո­սել մշա­կույ­թի զար­գաց­ման կարևո­րու­թյան մա­սին։
-Մշա­կույթն է՛լ ա­վե­լի է պետք զար­գաց­նել։ Մեր ծրագ­րում ա­ռան­ձին կետ ենք հատ­կաց­րել մշա­կույ­թին և, ընդ­հա­նրա­պես, մտա­վոր սե­փա­կա­նու­թյու­նը։ Ե­թե կա­րո­ղա­նանք մեր մտա­վոր սե­փա­կա­նու­թյան հար­ցերն օ­րեն­սդ­րո­րեն այն­պես լու­ծել, որ ստեղ­ծա­գոր­ծողն իր մտա­վոր սե­փա­կա­նու­թյունն ինչ-որ ձևով ա­պա­հո­վագ­րի ու դրա­նից գու­մար աշ­խա­տի, մշա­կույ­թը կզար­գա­նա, ե­թե չկա­րո­ղա­նանք, հոբ­բիի մա­կար­դա­կից այն կողմ դժ­վար կլի­նի անց­նել։


Զրու­ցեց
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 64934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ