Ես կարմիր դիպլոմով ավարտած շատ-շատերին գիտեմ, նաև «գռուզչիկ» աշխատածների, որոնք այդպես էլ նախարար կամ պատգամավոր չեն դարձել: Սակայն այդ ամենը երկրորդական է, ու պետք չէ թմբկահարել, ցավալին այն է, որ կրկին երևաց մեր մակարդակը, բոլորիս մակարդակը, հասարակության արժեհամակարգն ամբողջությամբ: Նրա՝ հայտնի պատգամավորի, նախկին պետական բարձրագույն պաշտոնյայի և ոչ պակաս հայտնի լրագրողի:
Մեր հարգարժան լրագրողը և պատգամավորը չպետք է տուրք տային իրենց զգացմունքներին, նրանք պետք է ավելի հանդուրժող լինեն, ավելի խոհեմ ու շրջահայաց:
Ցավոք, սա արդեն խրոնիկական և շատ տհաճ նախադեպ է դառնում մեզանում: