Ժողովրդի մի մաս ջան, մի բան ասեմ, էլի: Եթե մեկը ասում է, որ ՀՀԿ-ն, ասենք, ռեսուրսներ ունեցող կուսակցություն է, դա դեռ չի նշանակում, որ գովում է ՀՀԿ-ին: Եթե մեկը ասում է, որ Թուրքիան հզորանում է, դա դեռ չի նշանակում, որ դրանից հաճույք է ստանում: Եթե մեկը ասում է՝ Հայաստանում անկուլտուրական հատված կա, դա դեռ չի նշանակում, որ վարկաբեկում է: Թարգեք ընդհանրապես փաստերի ֆիքսումը պրոպագանդա կամ արժեքային գնահատական դիտել: Արդեն անտանելի է դառնում, հնարավոր չի ոչ մի բան ասել՝ ամեն ինչ դիտվում է խոսքի՝ մոգական ազդեցություն ունենալու պրիզմայով: Հասկացանք՝ խոսքը ուժ է, բայց այն ուժը չէ, որը պատկերացնում եք. հնարավոր չէ, ասելով ՀՀԿ-ն ունի ռեսուրսներ, մեծացնել նրա ռեսուրսները, իսկ չասելով՝ հույս ունենալ, որ մի վայրկյանում դրանք կչքվեն: Ասել-չասելը ոչ մեծացնում, ոչ փոքրացնում է դրանց իրականություն լինելը, բայց չասելը հաստատ զրկում է հնարավորությունից՝ վերլուծել և ելքեր գտնել իրավիճակից: Ոնց-որ նախնադարյան մարդու դող լինի խոսքի նկատմամբ՝ չասե՜ս, թե չէ կիրականանա, կամ՝ մի կռռա, կամ՝ բերանդ խերով բաց... Գիտե՞ք, որ նման մտածողությունը աբրակադաբրայի հանդեպ խորը հավատի մնացորդ է ու չի կարող տեղավորվել ռացիոնալ մարդու պատկերացումներում: «Մի կռռա»-ով կարելի է խոսել կենցաղում գուցե կատակով, բայց չի կարելի այդ մոտեցումով ապրել մնացած բոլոր հարթություններում: Դուք պատկերացնում ե՞ք պատերազմի ժամանակ նման քննարկում. «Հակառակորդը կհարձակվի էստեղից, մեր դիրքերն այդտեղ նպաստավոր չեն... լավ կլինի: «Հո դու ապո՞ւշ չես, բերանդ խերով բաց»: Ըստ էության, հիմա նույնն բանն է կատարվում քաղաքական, հասարակական, քաղաքացիական ու շատ այլ ոլորտներում վերլուծությունների հարցում: Բերանդ չբացած՝ արդեն աբրակադաբրա են տեսնում: Թեթև տարեք ժողովուրդ: Եթե խոսքը «անխեր» կամ նույնիսկ «խերով» ուժ ունենար, հիմա մենք արդեն Ծովից ծով էինք հասել: