Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Այսպես պետություն են կառուցում Վրաստանի քաղաքացիները

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Այսպես պետություն են կառուցում Վրաստանի քաղաքացիները

    25.06.2013| 20:38
    Հարևան Վրաստանն աստիճանաբար դառնում է ջարդված տաբուների հասարակություն, որտեղ չկան կարմիր գծեր, սահմանափակումներ այս կամ այն գործչի անձեռնմխելիության վերաբերյալ:
  • Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Նիկոլոֆոբիա, կամ մի այրեք հետդարձի կամուրջները

    Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Նիկոլոֆոբիա, կամ մի այրեք հետդարձի կամուրջները

    25.06.2013| 00:21
    Վերջին շրջանում համացանցում տարածված նիկոլոֆոբիային որոշել էի չանդրադառնալ, բայց այդ երևույթը այնքան էժանագին դրսևորումներ է ստացել, որ ուղղակի անկարող էի մեկ-երկու տողով չանդրադառնալ:
  • Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Այս մարդիկ են, որ դեռ ամբերդներ են կառուցելու

    Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Այս մարդիկ են, որ դեռ ամբերդներ են կառուցելու

    24.06.2013| 12:35
    Այսօր մոտիկից տեսա Ամբերդը: Տեսա ամրոցի վրա փողփողացող հայկական եռագույնը: Ճիշտն ասած, մեկ էլ բյուզանդական ամրոցների գլխին էի դրոշ տեսել, բայց միայն թե ժամանակակից Թուրքիայի դրոշը՝ մեծ չափսերով: (Թրքական դրոշն, ընդհանրապես, Թուրքիայի տարածքում ամեն մի հարմար սարի գագաթին կարելի է տեսնել, ինչպես, օրինակ՝ վրացական խաչը՝ Վրաստանի մայրուղիներում կամ սարերի վրա):
  • Մարիետա ԲԱԴԱԼՅԱՆ. Ես բոլորիդ սիրում և հրաշալի օր եմ մաղթում

    Մարիետա ԲԱԴԱԼՅԱՆ. Ես բոլորիդ սիրում և հրաշալի օր եմ մաղթում

    22.06.2013| 23:06
    Այնքան կուզեի, որ մի օր ՖԲ մտնելուց իմ էջը բացեի, և բոլոր նյութերը լինեին լավատեսական, գեղեցիկ սպասումներով, կարդալիս ժպիտ առաջացնող, սիրտդ հրճվանքով լցնող, ուրախությունից աչքերդ արցունք առաջացնող, բերկրանք, դրական էմոցիաներ, ճախրանք թելադրող և նաև պարտադրող նյութեր լինեին:
  • Դավիթ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ. Միակներ չկան, բացի ծնողից, հայրենիքից, լեզվից, դրոշից

    Դավիթ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ. Միակներ չկան, բացի ծնողից, հայրենիքից, լեզվից, դրոշից

    22.06.2013| 12:48
    Սիրում եմ ամպերը, բայց մի պայմանով, որ իրենց գործն անելուց հետո տեղ տան կապույտ ու ջինջ երկնքին: Սիրում եմ փոթորիկը, բայց մի պայմանով, որ իր գործն անելուց հետո տեղ տա օվկիանի, ծովի, լճի ու գետի խաղաղ ալիքներին, կանաչ ծառերին, անապատի զառամյալ ավազին, կիսաքանդ տանիքի հնամաշ ծածկերին:
  • Վրույր ԱՐԾՐՈՒՆԻ. Մենք գայլի պես հոշոտում ենք մեր հերոսներին

    Վրույր ԱՐԾՐՈՒՆԻ. Մենք գայլի պես հոշոտում ենք մեր հերոսներին

    21.06.2013| 23:33
    Երբ արտասահմանյան հայտնի հեքիաթներում հերոսը, իր ճանապարհին հանդիպելով գեղեցկուհիների, հարստությունների, չի հրապուրվում, չի գայթակղվում նրանցով ու շարունակում է ընթանալ իր առաքելությանն ընդառաջ, դա նորմալ է և ճիշտ, քանի որ գրված է, որ ՀԵՐՈՍՆ է այդպես վարվում:
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Խմբապետության ախտը չի հեռանում մեզանից

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Խմբապետության ախտը չի հեռանում մեզանից

    20.06.2013| 23:25
    Վերջին օրերին ոչ պակաս ակտիվությամբ քննության առարկա են դարձել «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին ընթերցմամբ ընդունելու և բուն ընդունման պրոցեսում կատարված իրադարձությունները, երբ ամբողջ խորհրդարանը մի մարդու պես կողմ քվեարկեց նշված օրինագծին:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Հայաստանի մասով բան չի փոխվել

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Հայաստանի մասով բան չի փոխվել

    20.06.2013| 18:13
    Հայտնի է, որ Հայաստանի հայ-թուրքական և հայ-իրանական սահմանային հատվածների վերահսկողության և պաշտպանության գործառույթն իրականացնում է Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը, մինչդեռ Վրաստանի և Ադրբեջանի հետ մեր ունեցած սահմանների վերահսկումն ու պաշտպանությունն իրականացնում են Հայաստանի սահմանապահ զորքերը:
  • Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Կրկին երևաց մեր մակարդակը

    Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Կրկին երևաց մեր մակարդակը

    18.06.2013| 20:54
    Ես կարմիր դիպլոմով ավարտած շատ-շատերին գիտեմ, նաև «գռուզչիկ» աշխատածների, որոնք այդպես էլ նախարար կամ պատգամավոր չեն դարձել: Սակայն այդ ամենը երկրորդական է, ու պետք չէ թմբկահարել, ցավալին այն է, որ կրկին երևաց մեր մակարդակը, բոլորիս մակարդակը, հասարակության արժեհամակարգն ամբողջությամբ: Նրա՝ հայտնի պատգամավորի, նախկին պետական բարձրագույն պաշտոնյայի և ոչ պակաս հայտնի լրագրողի:
  • Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Վաղը իր զավակն էլ իրեն կուղարկի ծերանոց` որպես ավելորդություն

    Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Վաղը իր զավակն էլ իրեն կուղարկի ծերանոց` որպես ավելորդություն

    18.06.2013| 13:16
    Բոլորս ենք մտածում, որ ծնողապաշտ հայ և ծերանոց հասկացություններն անհամատեղելի են: Ցավոք, այդպես չէ: Ցավոք, կան դեպքեր (վերջին դեպքի մասին օրերս տեղեկացա), որ մարդը ծնողին, երբեմն էլ ծնողներին տարբեր անհեթեթ հիմնավորումներով ուղարկում է ծերանոց, ինքը անհոգ ապրում, խնջույքներում էլ առաջին բաժակը բարձրացնում է ծնողների համար, հաճախ պարծենում իր ծագմամբ, դաստիարակությամբ, կրթությամբ` անտեղյակ, որ ծնողը կարոտից, սպասումից օր-օրի մաշվում է ու դանդաղ մահանում` բնավ անտեսելով, որ սերը ծնողի համար բոլոր առաքինությունների հիմքն է: