Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ստիպված ենք մտածել այն ճանապարհների մասին, որոնք կարող են փոխել մեր պետականության հակաժողովրդական բնույթը

Ստիպված ենք մտածել այն ճանապարհների մասին, որոնք կարող են փոխել մեր պետականության հակաժողովրդական բնույթը
19.03.2024 | 16:27

Որևէ տեսակի պայքարի ընթացքում ճիշտ ու գրագետ գործողություններ կատարելու և արդարացված նպատակներ հետապնդելու համար ամենահիմնական պայմանը պայքարող կողմերի ուժերի չափի ու դասավորության և, մեկ էլ, նրանց ռեսուրսների առկայության ու դրանց չափերի հնարավորինս ճիշտ գնահատականներն են։

Համապատասխան փորձի, գիտելիքի և իմաստության հետ միասին դա հնարավորություն կտա բանիմաց ձևով պլանավորել ու իրականացնել ադեքվատ գործողությունների մի հաջորդականություն, որը քայլ առ քայլ կարող է տանել դեպի իրագործելի որևէ նպատակ։

Կախված այն բանից, թե խնդրո առարկա պայքարը ինչ մասշտաբի մարդկային համակարգերի միջև է ընթանում, որը կարող է ընկած լինել անձնականից մինչև աշխարհքաղաքականը հսկայական դիապազոնում, կախված կլինեն նաև պայքարի միջոցները, որոնք կարող են լինել անձ մակարդակում, ուժայինի, էմոցիաների ու շահի խառնուրդից մինչև մաքուր ուժայինն ու շահայինը՝ ավելի բարձր մակարդակներում։

Բոլոր դեպքերում, ցանկացած մակարդակի պայքարն ունի իր հստակ կանոններն ու օրինաչափությունները և, ինչպես, ասենք, առանց էմոցիայի, զուտ ուժային մոտեցումներն են անձ մակարդակի հարաբերություններում սխալ, այնպես էլ, պայքարի ավելի բարձր մակարդակներում, հարցերին էմոցիոնալ լուծումներ գտնելու անիմաստ ձգտումներն են սխալ, մի ասպարեզ, որտեղ էմոցիաներին սկզբունքորեն տեղ չկա, և որտեղ հարցերը լուծվում են մերկապարանող ուժ ու շահ դաշտում։

Մյուս կողմից էլ, գոյության բարձր մակարդակի պայքարում հարցերին էմոցիոնալ լուծումներ փնտրելու հակում ավելի շատ ունեն գոյաբանական պրոբլեմներ և պոտենցիալ մեծ կորուստներ ունեցող թույլերը, ինչպիսին նաև մենք ենք։

Նման իրավիճակներում հիմնական հարցը, որը ծառանում է ծայրահեղ վտանգի առաջ կանգնած թույլի առաջ, դա, առաջին հերթին, հետագա հնարավոր զարգացումների ու ճանապարհների և դրանց իրագործելիության անալիզն է։

Իսկ նման հարցերը քննարկելու համար առաջին հերթին պետք է խորանալ այնպիսի հասկացությունների հիմնարար իմաստի մեջ, ինչպիսիք են ազգային շահը, պետական շահը, ինքնիշխանություն/սուվերենիտետը և, թե ովքեր են դրանց իրական շահառուները։

Ասվածի իմաստը հստակեցնելու համար կարող ենք դիտարկել համարյա թե սուվերենիտետից զուրկ այնպիսի պետականության հարցը, ինչպիսին մենք ենք, և ովքեր են նման սուվերենիտետի հիմնական, եթե ոչ միակ, շահառուները։

Եվ նման հարցը արժի քննարկել սկսած ԼՏՊ-ի խառնակ ժամանակներից, Քոչարյանի ժամանակների տնտեսական որոշ, բայց անբավարար, առաջընթացի ու ավտորիտար կառավարման, ինչպես նաև ժողովրդի արտագաղթի, Սերժ Սարգսյանի անդեմ ու իներցիոն կառավարման ժամանակահատվածից մինչև ներկայի մեծ ու գոյաբանական կորուստների ժամանակաշրջանը։

Պետք չի մեծ իմաստուն լինել, տեսնելու համար, որ այդ բոլոր ժամանակներում միակ շահառուն եղել է իշխանությունը իր նեղ օլիգարխիական շրջապատով, իսկ ժողովրդի վատ վիճակի հստակ չափանիշը եղել է և կա նրա ահագնացող և երբեմն թուլացող արտագաղթը։

Քանի որ նման վիճակը անփոփոխ շարունակվել է մեր անկախության ամբողջ ընթացքում, մի վիճակ, երբ ազգային շահը միշտ տուժող կողմ է եղել, միարժեքորեն ասում է, որ մեր ունեցած պետականության տեսակը հակասության մեջ է մեր իսկ ազգային շահի հետ, այսինքն, այն հակաժողովրդական է եղել և կա։

Այս հանգամանքը պետք է ստիպի մեզ մտածել այն ճանապարհների մասին, որոնք կարող են փոխել մեր պետականության հակաժողովրդական բնույթը, կամ էլ մտածել սահմանափակ ինքնիշխանության այլ հնարավոր ձևերի մասին, որոնք կարող են ապահովել ազգային շահ՝ ավելի նեղ շրջանակներում։

Եվ ամենակարևորը, դադարել հավատալ հեքիաթներին ու հրաշքներին և փորձել հավատալ մտածող մարդկանց։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2113

Մեկնաբանություններ