«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Իսկ «կամանդույուշչին» ասում է, որ պետք է երկխոսենք Ադրբեջանի հետ

Իսկ «կամանդույուշչին» ասում է, որ պետք է երկխոսենք Ադրբեջանի հետ
30.07.2023 | 20:06

Մի պահ, որ կանգ ես առնում ու մտածում ես՝ անպատկերացնելի է, խենթանալու է, թե այս ներդրված ներքին թուրքերը նվաստության ինչ աստիճանի հասցրին հայերիս։

Քիչ է, որ 120.000 ՀՀ քաղաքացի փաստացի պատանդ է ու սովի մատնված, կանգնած ցեղասպանության ու էթնիկ զտման վտանգի առաջ։ Հիմա էլ պրոցես է գնում վարկաբեկելու, սպանելու մեր ազատագրական պայքարը՝ ազատամարտիկներին ներկայացնելով որպես տեռորիստներ ու քրեական հանցագործներ։ Ու այդ ամենը՝ ներքին թշնամու լրջագույն աջակցությամբ։

Հերիք չի, որ պատանդառված Արցախից Կարմիր խաչի օգնությամբ տեղափոխվող հիվանդին, ով ժամանակին ազատամարտիկ է եղել, թշնամիներն առևանգում են որպես հանցագործի, սրանք էլ սկսում են արդարանալ, թե իբր նա կապ չունի, վարորդ է եղել։

Իսկ «կամանդույուշչի» Բաբայան Սյամոն ասում է, որ պետք է երկխոսենք Ադրբեջանի հետ, վստահություն ձեռք բերենք, որ ներում շնորհի այն 300 հոգուն, որոնց նկատմամբ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել։

ՆԵՐՈՒ՜Մ ՇՆՈՐՀԻ՛…

Ըստ Սյամոյի՝ դա նշանակում է մեղքի ընդունում, որ ազատագրական պայքարն արդար չի եղել, ու ազատամարտիկները հանցագործներ են, որի համար թշնամի հարևանի մինիսուլթանը պետք է ներում շնորհի:

Եթե էսպես շարունակվեց, ապա շուտով ողջ Հայաստանը համարվելու է ահաբեկչական պետություն, իսկ մեր ազատագրական պայքարն ու ազատամարտիկները՝ քրեական հանցացործներ ու ահաբեկիչներ։

Խնեթանալիք է:

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 4020

Մեկնաբանություններ