38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Անկախ Հայաստանի գոյությունն արդարացնող հիմնական գործոնը Թուրքիայի զսպումն է

Անկախ Հայաստանի գոյությունն արդարացնող հիմնական գործոնը Թուրքիայի զսպումն է
22.06.2023 | 21:15

Թուրքիայի զսպումը եղել և շարունակելու է մնալ հայկական պետության կարևոր գործառույթներից մեկը։ Դա առաքելության մակարդակի հասցված գործառույթ է, որը, ի դեպ, խիստ կարևոր է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի, Իրանի և այլ մեծ ու փոքր տերությունների համար։

Ավելին ասեմ՝ բոլոր այս երկրների ընկալման մեջ անկախ Հայաստանի գոյությունն արդարացնող հիմնական գործոնը հենց դա է՝ Թուրքիային զսպելը։ Իսկ սա նշանակում է, որ այդ գործառույթը մեր ինքնուրույնության գլխավոր երաշխիքներից մեկն է։

Եթե Հայաստանը չի կատարում Թուրքիային զսպելու իր դերը, ինքն անպետք է դառնում գերտերությունների և, ընդհանրապես, միջազգային քաղաքական իրական գործընթացների համար։ Եվ սա մի իրողություն է, որը չի կարելի հաշվի չառնել, առավել ևս՝ չհասկանալ։

Բայց արի ու տես, որ առաջին քայլը, որն արեց Նիկոլի իշխանությունը, մեր այդ կարևոր դերակատարությունից հրաժարվելն էր։ Պաշտոնական Երևանը լռեց անգամ այն ժամանակ, երբ Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները դեռև 2020թ. սկզբին իրենց երկիրը հռչակեցին հայ-ադրբեջանական հակամարտության կողմ։ Իսկ հետո եղավ պատերազմը, ցավալի պարտությունն ու, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանը»։ Ամբողջ այս ընթացքում Հայաստանը ոչ միայն չէր զսպում Թուրքիային, այլև հակառակը՝ հրավիրում էր նրան Հարավային Կովկաս և ամրացնում թշնամու դիրքը մեր տարածաշրջանում։

Արդյունքներն էլ այն են, ինչ տեսնում եք։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Դիտվել է՝ 2940

Մեկնաբանություններ