38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պետք է ներկայացվեն նպատակներին հասնելու ճանապարհները

Պետք է ներկայացվեն նպատակներին հասնելու ճանապարհները
05.02.2022 | 16:07

Բնական է, և իրականում դա լավագույն տարբերակն է, որ անձնական միջոցների, ներդրումային ֆոնդերի և էլի ուրիշ տարբերակներով երկիր բերելիք ներդրումների համար «համանախաձեռնողները» (այս դեպքում նման ձևակերպման տակ պետք է հասկանալ բոլոր նրանց, ովքեր պատրաստակամ կլինեն ներդրում անել մեր երկրում) պետք է աշխատեն իշխանությունների հետ անընդհատ ռեժիմով սակարկել տնտեսական միջավայրի, հարկային֊մաքսային քաղաքականության, հանրային ծառայությունների և այլնի պարամետրերը՝ ձգտելով հասնել իրենց բիզնեսների համար հնարավորինս լավագույն պայմանների ձևավորման։ Լավագույն տարբերակն է այնքանով, որ այդ սակարկությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությունները կարող են ձևավորել համագործակցության նոր ֆորմատներ և դառնալ այդ բիզնեսների հաջողության երաշխիքը։


«Ապագա հայկականի» կողմից որպես ծրագրային ներկայացված տասնհինգ կետերում կան այնպիսիք, որոնցում հաջողելու համար պետք է հակադրվել կապիտալիստական տնտեսավարման օրենքներին։ Այսինքն, ոչ միայն անհատ ձեռներեցը կամ նրանց մի խումբ պիտի գործեն նշված օրենքներին հակառակ, այլև իրենց մոտեցումները պարտադրեն այդ համակարգում գործող պետությանը։ Քանի որ այդպիսի բան հնարավոր չէ, ապա պետք է ենթադրել, որ կարող է դրվել տնտեսական մոդելի փոփոխության խնդիր։ Դրանց վերաբերյալ նախաձեռնող խումբը որևէ կարծիք չի արտահայտել, հետևաբար այդ հարցերը մնում են բաց։
Այս խնդիրներում համանախաձեռնողների կողմից որդեգրված մոտեցումներն ակնհայտ են դարձնում, որ «ապագա հայկականը» չի կարող խուսափել իշխանության հավակնելու անհրաժեշտությունից, անգամ, եթե նրանք իրենց նախաձեռնության ապագան տեսնում են որպես ցանցային պետություն, որի կառավարումն իրականացվում է դրսից։ Դա ընդամենը մարտավարական քայլ է։


Մյուս կողմից փաստ է, որ «էլիտաների կողմից արված ներդրումները ժամանակավոր էֆեկտ ունեն և շատ արագ դրանց հաջորդում է հիասթափությունը» (Տ․ Աճեմողլու): Այսպիսի վերջնարդյունքից խուսափելու համար բոլոր նպատակների վերաբերյալ պետք է ներկայացվեն դրանց հասնելու ճանապարհները։ Դրանք պետք է լինեն լիովին մեկնաբանված և հիմնավորված։ Նման հնարավորություններ մասնավոր բիզնեսը չի կարող դրսևորել, քանի որ գործի հաջողությունը երաշխավորող շատ գործիքներ գտնվում են նրա լիազորություններից (չեմ ասում` հետաքրքրություններից) դուրս և կարողություններից վեր։ Առավել ևս այդ ճանապարհները պետք է լինեն լիովին լուսավորված, որպեսզի տեսանելի լինի պետության դերը և փոխադարձ պարտավորությունների ու անելիքների այն ցանկը, որը պետք է ստանձնի պետությունը, եթե ցանկանում է մասնակից լինել հայկականի ապագային։


Վահրամ Բայադյան

Դիտվել է՝ 7330

Մեկնաբանություններ