Մեծ Բրիտանիայի Օդատիեզերական գործակալության ղեկավար Դևիդ Փարքերը հայտարարել է, որ անգլիացի առաջին տիեզերագնաց Թիմ Պիկի թռիչքը նախատեսվում է 2015-ի նոյեմբերին: Նա տիեզերքում կանցկացնի կես տարի: Պիկն ընտրվել է Եվրոպական տիեզերական գործակալության եռամյա մարզումների արդյունքում: 24 միլիոն դոլար է նախատեսված Թիմ Պիկի տիեզերք ուղևորվելու համար: Լոնդոնն այդ ծախսերը կհամարի արդարացված, եթե Պիկի թռիչքը շարժի բրիտանացի դպրոցականների հետաքրքրությունը ճշգրիտ գիտությունների և տիեզերքի նկատմամբ: