«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մի´ թքեք իրար հետ անցած արահետի վրա

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մի´ թքեք իրար հետ անցած արահետի վրա
27.04.2013 | 13:10

Անշուշտ, յուրաքանչյուր անհատ այս կամ այն չափով ազդում է պատմության ընթացքի վրա՝ փորձելով նրա զարգացման տրամաբանության մեջ դնել իր դավանած արժեքները՝ կյանքի հունը իր համոզմամբ ավելի դյուրին, ավելի զարգացած տեսնելու ակնկալիքով:
Ինչ խոսք, այդ ընթացքի մեջ կարող է սրբագրվել անգամ պատմությունը՝ նոր պատմության ուրվագծման, սխալների չկրկնման պատճառաբանությամբ, ինչն անշուշտ ներելի է:
…Աններելի է, ավելին՝ տմարդի է, պատմության նենգափոխումը՝ սեփական անձի կարևորությունը գերագնահատելու պատրվակով:
…Բայց չէ՞ որ Դուք ամենակրիտիկական պահին, երբ նաև վճռվում էր Ձեր զավակների կենսագրության հետագան, բացակա էիք, ավելին՝ դրան հաջորդող սթրեսային փուլում դարձել էիք խուսանավող, տատանվող, վարագույրի հետևից ծիկրակող:
Հիմա առյուծ եք դարձել, գնահատական տվողի Ձեր դիրքից կամաց-կամաց արանքից հանում եք Ձեր իրական պիտակը Ձեր Ճակատին դաջողներին…որ Ձեր արոտատեղին լայն լինի, կանաչ լինի:
Մի´ թքեք իրար հետ անցած արահետի վրա, թիկունքից մի´ խփեք Ձեր երեկվա ընկերոջ մեջքին, վերջապես՝ ուրացողի հիշատակարան մի´ կազմեք սերունդների համար, առանց այդ էլ մեր պատմության գզրոցները լիքն են դրանցով:

Դիտվել է՝ 3600

Մեկնաբանություններ