Դոնալդ Ֆրեդովիչ Թրամփի հաղթանակը սարսափեցրեց բանդերականներին: Այդ հպարտ ու հզոր ցեղատեսակը կարծում է, թե Ֆրեդովիչը կհրաժարվի հետագա օգնությունից նախկին ՈՒկրաինային, կթողնի նրան մեն-մենակ Ռուսաստանի դեմ, և, հետևաբար, կինոն կվերջանա ամենախայտառակ արդյունքով: Սակայն իրականությունը ճիշտ հակառակն է՝ Թրամփը կկրկնապատկի, կեռապատկի ռազմական օգնությունը բանդերականներին, ավելին, Թրամփը պատերազմ կմտցնի նաև լեհերին, լիտվացիներին, հնարավոր է՝ նաև Ռումինիային, Ֆինլանդիային, ինչ-որ չափով Շվեդիային: Եվ ահա թե ինչու:
Բանն այն է, որ Թրամփն իրոք ուզում է վերջ տալ պատերազմին, ամերիկյան ռեսուրսները անտեղի չվատնել բանդերականների վրա: Բայց ի՞նչ է նա առաջարկում: Նա առաջարկում է կասեցնել ռազմական գործողությունները, 20 տարի ՈՒկրաինան չվերցնել ՆԱՏՕ, այդ ընթացքում զինել բանդերականներին, իսկ 20 տարուց կերևա: Բնականաբար, Թրամփը մտադիր չէ ճանաչել ՌԴ նոր սահմանները, ուղղակի ուզում է ավարտել ռազմական գործողությունները և հավակնել Նոբելյան մրցանակի: Եվ քանի որ Ֆրեդովիչը ի ծնե չի փայլել խելքով, նրան թվում է, թե Պուտինին մեծ լավություն է անում: Բայց արդյո՞ք դա պետք է Ռուսաստանին:
Իհարկե, ոչ: Պուտինն արդեն 90 տոկոսով ապահովել է իր հաղթանակը: Բանդերականները ֆիզիկապես վերջանում են: ՈՒկրաինան այլևս չունի միասնական էներգահամակարգ, ասենք, Ռովնոյի ատոմակայանը չի կարող էներգիա մատակարարել Խարկովին՝ ոչնչացված են բոլոր բաշխիչ ենթակառուցվածքները, ՈՒկրաինայի էներգահամակարգը վերածվել է իրար հետ կապ չունեցող կղզյակների արքիպելագի: Բացի այդ, բանդերականներին այլևս հնարավոր չէ զենք ու զինամթերք հասցնել՝ ՆԱՏՕ-ի զինանոցները դատարկվել են, իսկ Ռուսաստանը ընդհանրապես սպառազինության դեֆիցիտ չունի, մանավանդ որ հարկ եղած դեպքում օգտվում է Հյուսիսային Կորեայի, Իրանի, Չինաստանի ռեզերվներից: Մի խոսքով, Դոնալդ Ֆրեդովիչի բարի առաջարկը Վլադիմիր Վլադիմիրովիչը կմերժի, իսկ նրա պայմաններին՝ ՌԴ նոր սահմանների ճանաչում, սանկցիաների վերացում, ՈՒկրաինայի դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա, չեզոքության կարգավիճակ՝ Միացյալ Նահանգները չի կարող համաձայնել: Գոնե այն պատճառով, որ ՈՒկրաինաի դենացիֆիկացիան և դեմիլիտարիզացիան հնարավոր է իրականացնել միմիայն այդ երկրի տարածքի ամբողջական օկուպացիայի դեպքում, այսինքն, անհնար է Մոսկվայից Լվովը դենացիֆիկացնել, անհրաժեշտ է Լվով մտնել: Նշանակում է՝ պատերազմը կշարունակվի, և Թրամփը ստիպված կլինի ավելացնել բանդերականների ալիմենտները: Բացի այդ, ինչ-որ մի պահի Թրամփը նաև ստիպված կլինի, ՈՒկրաինայի կործանումը կանխելու կամ հետաձգելու համար, պատերազմ ուղարկել լեհերին, լիտվացիներին, իր մյուս եվրոպացի վասալներին՝ գիտակցելով, որ դա էլ է պարտություն, բայց դա այն պարտությունն է, որը գոնե ժամանակ կտա առկա ցուգցվանգից դուրս գալու ինչ-որ ճանապարհ գտնելու համար: Սակայն ռուսներն էլ քնած չեն և ի վիճակի են երկու քայլ առաջ տեսնել, ի տարբերություն անգլոսաքսերի՝ եվրոպացի ասպետներին նախկին ՈՒկրաինայի արևմտյան մարզերում կդիմավորեն Կիմի մարդակեր գազանները և կքշեն դրանց մինչև Վարշավա՝ կրկնելով Տուխաչևսկու ռեյդը 1921 թվականի, իսկ թե ոնց են հետո Վարշավայից հանելու կորեական զորքերին՝ շատ դժվար է այսօր ասել: Կարելի է միայն հստակ ասել, որ ՆԱՏՕ-ն կհայտնվի մի անելանելի խայտառակ իրավիճակում: Բնականաբար, այդ ընթացքում անգլոսաքսերը կփորձեն դիվերսիաների դիմել, ընդհուպ՝ միջուկային, սական գիտակցելով մեկ պրիմիտիվ բան, այն է՝ Ռուսաստանը Վիետնամ չէ, որի գլխին կարելի կլինի անպատիժ 4 միլիոն լիտր թունավոր քիմիկատ լցնել, և Միացյալ Նահանգներն էլ ունի ատոմակայաններ, այլ վտանգավոր օբյեկտներ, իսկ Միացյալ Նահանգները աշխարհի ամենաանպաշտպան պետությունն է, տարբեր դիվերսիաներ իրականացնելու ամենահարմար տեղը աշխարհում:
Բնականաբար, Պուտինին ընդհանրապես չի հետաքրքրի ամերիկացիների հեղինակազրկումը, ավելին, այս պատերազմի նպատակներից մեկը հենց դա էր՝ Միացյալ Նահանգները դարձնել Գոնդուրասի կարգի մի երկիր, փլուզել ՆԱՏՕ-ն, քանզի այդ դաշինքի միակ հիմքը ԱՄՆ հզորությունն ու հեղինակությունն են: Եվ ի՞նչ կմնա անել Դոնալդ Ֆրեդովիչ Թրամփին: Ընդամենը մեկ բան՝ դուրս գալ ՆԱՏՕ-ից վերջնական խայտառակումից փրկվելու համար, թե բա՝ այդ ես եմ դուրս եկել ՆԱՏՕ-ից ու լուծարել այն, ոչ թե Պուտինն է քանդել այն: Իսկ թե ինչ կլինի լեհերի, մյուս ամերիկյան վասալների հետ՝ Թրամփին քիչ կհետաքրքրի, նրա միակ դարդը կլինի նվազագույն բարոյական կորուստներով դուրս գալ ՈՒկրաինայի միջոցով Ռուսաստանը թուլացնելու և մասնատելու գլոբալիստական մեռած պրոյեկտից:
Դե, իսկ դրանից հետո Միացյալ Նահանգները ստիպված կվերադառնա Մոնրոյի դոկտրինին՝ կփակվի երկու օվկիանոսի արանքում , կփորձի վերականգնել իր երբեմնի հզոր ինդուստրիան, քանզի պարազիտությամբ և դոլարի էմիսիայով այլևս հնարավոր չի լինի տնտեսության գոյությունն ապահովել՝ դոլարի պահանջարկն աշխարհում զրոյին կհավասարվի, հիմնականում հենց ամերիկացիների ձեռամբ:
Մի խոսքով, հետևենք իրադարձությունների զարգացմանը և արձանագրենք, որ Միացյալ Նահանգները կբազմապատկի իր ռազմական օգնությունը բանդերական ՈՒկրաինային և պատերազմ կմտցնի այլ երկրներ, վերջնական կատաստրոֆայից մեկ օր առաջ Միացյալ Նահանգները կլքի ՆԱՏՕ դաշինքը՝ փշալարերից կախված թողնելով իր միամիտ վասալներին: Դե, իսկ դրանից հետո, ըստ ամենայնի, Նոր Հայաստանը անմիջապես հայտ կներկայացնի ՆԱՏՕ անդամակցության՝ Միացյալ Նահանգների թափուր տեղը գրավելու հեռանկարով (шутка)...
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.
Թրամփի աշխատասենյակից այս լուսանկարը շատ բան կհուշի ուշադիր դիտորդին: Օրինակ, նման լկտի և անդաստիարակ պահվածք չես տեսնի անգամ փաշինյան նիկոլի կաբինետում, ի վերջո, սովետական դարաշրջանից այստեղ դեռ մի քանի կաթիլ ուղեղ մնացել է: Իսկ եթե մարդիկ այլևս ի վիճակի չեն հասկանալու, թե ինչ չի կարելի անել պետության ղեկավարի աշխատասենյակում պաշտոնական միջոցառման ժամանակ, ինչպե՞ս նրանք այդ ուղեղով կհասկանան, որ Ռուսաստանի հետ բախումը կործանիչ կլինի ողջ անգլոսաքսոնական քաղաքակրթության և հավաքական Արևմուտքի համար, հետևաբար, սեփական գոյատևման համար չէր կարելի այդ բախմանը գնալ: