12.02.2013|
12:17
Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է։ «Ան Հրանտ» տարիների, ամիսների, օրերի ընթացքում ես հաճախ եմ մտածել Հրանտի բազմալեզու ընկերների մասին։ Ոչ միայն «Հայաստանի դասերի» Անդրեյ Բիտովի մասին։ Վերջին օրերին շատ եմ մտածում ԱՔՐԱՄ ԱՅԻՍԼԻԻ մասին, որին հալածում են Ադրբեջանում նաև իր ընկերոջը` Հրանտին, ջերմությամբ հիշելու և գնահատելու համար։ Վայրենիները նրան զրկել են ժողովրդական գրողի կոչումից... Ի՜նչ ասես։ Դեռ հեռու է, դեռ հեռու է, դեռ հեռու է մինչև մարդը իր ճամփան... Ի՜նչ ասես մի ամբոխի, որը չի ճանաչում հենց իրեն։ Հոշոտելով ո՞ւր պիտի հասնի։ Աքրամ, Հրանտի ձեռքը որպես իմ ձեռք, մեկնում եմ քեզ։ Պինդ կաց... Հեշտ չէ լուսավորիչների ճանապարհը։ Դժվար է գրողի, ճշմարիտ գրողի ճամփան։ Պի՛նդ կաց։