«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 
  • «Ճանապարհորդություն գույների աշխարհով» նոր կրթական ծրագիրը

    «Ճանապարհորդություն գույների աշխարհով» նոր կրթական ծրագիրը

    04.07.2013| 21:28
    Հուլիսի 10-ին ժամը 15:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) մեկնարկում է «Ճանապարհորդություն գույների աշխարհով» նոր կրթական ծրագիրը` նախատեսված երեխաների և մեծահասակների համար: Ծրագիրն իրականացվում է «Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցահանդեսի շրջանակներում:
  • Հայատառ հազվագյուտ գրքեր

    Հայատառ հազվագյուտ գրքեր

    04.07.2013| 11:48
    Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանում բացվել է «Ես այսօր ամբողջ հոգով Երևանում եմ» խորագրով ցուցահանդես:
  • «Վ…, այսինքն` Վեռնյոյ»

    «Վ…, այսինքն` Վեռնյոյ»

    04.07.2013| 11:45
    «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային փառատոնի բացմանը մնացել են հաշված օրեր: Լրագրողների համար «Մոսկվա» կինոթատրոնի վիդեո սրահում կազմակերպվում է փառատոնի մրցութային ծրագրում ներառված ֆիլմերի նախնական ցուցադրություններ:
  • Փորձում են զարգացնել ուրախների և հնարամիտների շարժումը

    Փորձում են զարգացնել ուրախների և հնարամիտների շարժումը

    03.07.2013| 14:14
    Այս օրերին Ծաղկաձորում անցկացվեց Հայաստանի KBH-ի դպրոցական լիգայի ամառային գավաթի խաղարկությունը։ Ուրախների և հնարամիտների ակումբը մեր երկրում լավ անվանդույթներ ունի։ Ժամանակին «Շարմ» և «Նոր հայեր» թիմերը եղանակ էին ստեղծում KBH-ի աշխարհում։ Վերջին շրջանում, սակայն, ուրախների և հնարամիտների շարժումը Հայաստանում հետընթաց է ապրել, համենայն դեպս, լուրջ թիմեր ասպարեզում չկան։
  • Վրացիները մեղադրում են Դեպարդյեին

    Վրացիները մեղադրում են Դեպարդյեին

    03.07.2013| 12:46
    Ժերար Դեպարդյեն խախտել է «օկուպացված տարածքների մասին օրենքը»՝ այցելելով Աբխազիա առանց վրացական իշխանությունների գիտության: Այս մասին հայտարարել է Վրաստանի պետնախախարի վերաինտեգրման հարցերով տեղակալ Քեթևան Ցիխելաշվիլին: «Դեպարդյեն հայտնի դերասան է, ով վերջերս ստացել է ռուսական քաղաքացիություն: Մենք կարծում ենք, որ նա չգիտի՝ ինչ է տեղի ունենում Աբխազիայում: Նա խախտել է օրենքը «օկուպացված տարածքների մասին», որը ենթակա է պատժի»,-ասել է Ցիխելաշվիլին, առանց մանրամասնելու, թե Վրաստանն ինչ պատիժ է նախատեսում Դեպարդյեի համար:
  • Ստեփանակերտում մեկնարկեց  «Տնջրե» միջազգային փառատոնը

    Ստեփանակերտում մեկնարկեց «Տնջրե» միջազգային փառատոնը

    03.07.2013| 12:31
    Պատանի երաժիշտների «Տնջրե» երկրորդ միջազգային փառատոնը կտևի մինչև հուլիսի 8-ը: Աշխարհի 9 երկրներից` Սինգապուրից, Բելգիայից, Լատվիայից, Լիտվիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Հայաստանից և Արցախից 13 մասնակիցներ համերգներով հանդես կգան Ստեփանակերտում, Մարտունիում, Շուշիում և Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում:
  • Ընթանում է միասնական քննությունների լրացուցիչ փուլը

    Ընթանում է միասնական քննությունների լրացուցիչ փուլը

    03.07.2013| 12:29
    Հուլիսի 1-ին ավարտվել է միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցելու դիմում-հայտերի ընդունման ժամկետը։ Հաջորդ իսկ օրը՝ հուլիսի 2-ին, «Ռուսաց լեզու» առարկայով մեկնարկել է լրացուցիչ փուլը, որին մասնակցելու է շուրջ 840 դիմորդ։ Նրանցից 195-ն առաջին փուլին չեն մասնակցել հիվանդության կամ հարգելի այլ պատճառով։
  • Արտերկրային քաղաքակրթությունից մինչև տիեզերական աղետներ

    Արտերկրային քաղաքակրթությունից մինչև տիեզերական աղետներ

    02.07.2013| 19:36
    Հայկական աստղագիտական ընկերության նորաստեղծ «Աստղագիտակ» առցանց ամսագիրը հնարավորություն է ընձեռում ընթերցողին ծանոթանալու իրեն հետաքրքրող ոլորտներին և հարցերին: Հանրամատչելի այս ամսագրում տեղ են գտել նախկինում տպագրված հոդվածներ, համացանցային կայքէջեր, թեմատիկ հարցազրույցներ:
  • Դեպարդիեն` Պուտինի և արվեստի մասին

    Դեպարդիեն` Պուտինի և արվեստի մասին

    02.07.2013| 15:05
    Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կարծում է, որ Ռուսաստանին պետք է այնպիսի առաջնորդ, իչնպիսին նախագահ Վլադիմիր Պուտինն է: «Ես ընկերություն եմ անում Պուտինի հետ, նա շատ ուժեղ անձնավորություն է, հենց այդպիսի ղեկավար է անհրաժեշտ Ռուսաստանին»,-կայացած մամուլի ասուլիսում նշել է դերասանը:
  • Մշակույթը կարիք ունի լիակատար ինքնուրույնության, ոչ թե՝ դատարկ վահանակների

    Մշակույթը կարիք ունի լիակատար ինքնուրույնության, ոչ թե՝ դատարկ վահանակների

    02.07.2013| 12:41
    Երկու տարի առաջ Ավստրիայից Հայաստան ժամանած քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր ՖՐԴՐԻԽ ԳԼԱԶԼԸ իմ հարցին, թե ինչ տպավորություններ է ստացել Հայաստանից, ասաց. «Հայաստանն առայժմ փորձ է անում ազատագրվել սովետական գերիշխանության կպչուն մնացուկներից»: Բերելով Արևմուտքի օրինակը՝ պարոն Գլազլը նշեց. «Մշակույթը կարող է դեր խաղալ այն դեպքում, երբ կախման մեջ չի գտնվում իշխանություններից և տնտեսական գործիչներից, ինքնաբավ է: Արևմուտքում սկզբունքային դիրքորոշում է մշակույթին լիակատար ինքնուրույնություն տալը»: