Աստծո կանչը
Օգոստոս 26
Կարող է այնպես լինել, որ վերահաս փորձություններն ու պատուհասները հաղթելով` թուլացնեն քեզ: Բայց դրանք Իմ Կամքը իրականացնելուց բացի, ուրիշ ոչինչ չեն կարող անել քեզ: Իսկ այդ կամքը` աղոթքի մեջ քո ասածն է. «Քո կամքը թող լինի»:
Չե՞ս տեսնում, որ ոչինչ չի կարող խորտակել քեզ: Այժմվանից սկսած նոր կյանքի ճանապարհ է բացվում քո առջև: Պետք է մտնես Արքայության մեջ, որ պատրաստել եմ քեզ համար:
Իմ ներկայության ճաճանչները կլուսավորեն քո կյանքը:
Վստահիր և քայլիր անվարան:
Իմ շնորհը բավական է` քո բոլոր կարիքների համար: