«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Քաղաքական համագործակցություն՝ «իշխանության մեջ ի՞նչ փայ կունենանք» սկզբունքով

Քաղաքական համագործակցություն՝ «իշխանության մեջ ի՞նչ փայ կունենանք» սկզբունքով
26.07.2024 | 13:17

Ռազմավարական տեսիլք և ապագայի նկատմամբ երկարաժամկետ ռազմավարություն մշակող-ունեցող պետությունը ամեն ինչ ծառայեցնում է իր երկարաժամկետ նպատակներին հասնելու համար։

Ենթակառուցվածքի ձևավորումը, տրանսպորտային միջոցների ներկրման/արտադրման որոշակի ուղղության խրախուսումը, հանքարդյունաբերության ոլորտում որոշակի նորմերի սահմանումը (օրինակ գետնափոր տեխնիկայի առկայության սահմանումը անկախ հանքի շահագործման բաց կամ փակ բնույթից և այլն), արտադրական որոշակի միջոցների խրախուսումը, տեխնոլոգիական առաջընթացը (ցանկացած եղանակով) և այլն, ծառայում են ապագային։

Իսկ ինչպիսի՞ն է ներկայիս Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքի վիճակը, ցավոք սրտի 0: Ընդ որում այդ «0»-ի գաղափարը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման պահից է ձևավորվել և արմատավորվել։

Սեփական երկրի գործարաններն ու պետական գույքը թալանող, գործարանի դուռ ու պատուհան կոտրող հասարակությունը տրամաբանական էր, որ արդյունաբերական երկիր չէր կարողանալու կառուցել։ Թալանը, որի մասին հաճախ խոսում ենք, միայն վերևներից չի իրականացվել, այն ճյուղավորվել է հասարակության ամենատարբեր շերտերով (ցավոտ թեմա, շատ չմանրանամ)...

Հայաստանը դիրքավորվել էր որպես բարեգործություն սպառող երկիր, գործարարները առաջնորդվել են «մի բան կպցնենք» կարգախոսով, իսկ պետական պաշտոնյաները «մենք դրա մեջ ի՞նչ ունենք» սկզբունքով։ Ու սա շարունակվել ու շարունակվում է, և քանի դեռ այս շղթան չի կոտրվել, շատ բան չի փոխվելու։

Անգամ 2020 թվականից հետո եթե մեր մեջ դեռ սա կա, եթե ամենավերևից մինչև ամենաներքևը այս կենսափիլիսոփայությամբ է ապրում, եթե քաղաքական դաշտում համագործակցությունը բացառապես «իշխանության մեջ ի՞նչ փայ կունենանք» սկզբունքով է, ապա ոչինչ հնարավոր չէ բեկել, քանի դեռ գաղափարական հեղաշրջում տեղի չի ունեցել, քանի դեռ հեղաբեկման միջոցով նոր կյանքի կենսափիլիսոփայություն չի ձևավորվել։

Ես լիահույս եմ, որ դա տեղի կունենա, բայց շատ կուզեի, որ ո'չ թե հեղաբեկման, այլ էվոլյուցիայի արդյունքում դա տեղի ունենար։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2550

Մեկնաբանություններ

‚¢Ã¢â€šÂ¬Ã¯Â¿Â½ÃƒÂ¢Ã¢â€šÂ¬Ã¯Â¿Â½/culture" rel="nofollow">Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 20.08.2024