Նոյեմբերի 14-ին, ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Մարտին Վարդազարյանի ծննդյան 75-ամյակին:
Երեկոյի ընթացքում կհնչեն հեղինակի կամերային-սիմֆոնիկ, ինչպես նաև էստրադային և ջազային ստեղծագործությունները: Հանդես կգան Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, մենակատարներ Ռաիսա Մկրտչյանը, Արուս Աճեմյանը, Արտաշես Գրիգորյանը, Արթուր Իսպիրյանը և այլք:
Համերգը կազմակերպել է մշակույթի նախարարությունը: