Նոյեմբերի 6-ին կմեկնարկի «Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական ինտելեկտուալ խաղերի առաջնությունը, որը բաղկացած է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Էրուդիտ կվարտետ» խաղափուլերից։ Առաջնությանը կմասնակցի շուրջ 30 թիմ ՀՀ բուհերից և ավագ դպրոցից։
Խաղերն անցկացվելու են սպորտային ինտելեկտուալ խաղերի դասական կանոններով։ Հարցերը տրամադրվել են Հայաստանի գիտակների ասոցիացիայի կողմից։ Երկօրյա ինտելեկտուալ խաղերի նպատակն է զարգացնել ինտելեկտուալ շարժումը Հայաստանում, բարենպաստ մթնոլորտ ստեղծել պրոֆեսիոնալ գիտակների շրջանում բնական սերնդափոխության համար, նպաստել բարեկիրթ հասարակություն կառուցելուն։