ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 2-6-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն:
Փառատոնի անցկացման աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով այս տարի նախատեսվում է նաև ցուցադրություն Էջմիածին քաղաքում: Փառատոնի ընթացքում կներկայացվի պատմական և ժամանակակից թեմաներով 5 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ: Փառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում: Կինոթատրոնի ճեմասրահում «Հիկարի» կենտրոնի սաները կներկայացնեն ճապոնական օրիգամի արվեստը: Փառատոնի բացմանը ելույթ կունենան «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության, ՀՀ մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:
Հայ և ճապոնացի կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես կգա «Հովեր» պետական կամերային երգչախումբը, կցուցադրվի նաև «Ծաղկունքից հետո» ֆիլմը: