Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ճարտարագիտական կրթությունը Հայաստանում լավ ավանդույթներ ունի

Ճարտարագիտական կրթությունը Հայաստանում լավ ավանդույթներ ունի
03.10.2013 | 16:37

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում նորաբաց Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի պատվիրակությանը: Նախարարը, ողջունելով բուհի գործունեությունը Հայաստանում, նշել է, որ այն նոր հնարավորությունններ է բացում հայ ուսանողների համար: Արմեն Աշոտյանի խոսքով` ճարտարագիտական կրթությունը Հայաստանում դրված է լավ ավանդույթների վրա. ներկա կրթական ոլորտը, ըստ նախարարի, խորհրդայինից վերցրել է այն լավագույնը, որ կար այդ համակարգում:

Արմեն Աշոտյանը շեշտել է, որ մեր երկիրը Ֆրանսիայի հետ ունի արդյունավետ համագործակցության փորձ` ընդգծելով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը: Նախարարը համալսարանի ապագա գործունեության ընթացքում կարևորել է գիտահետազոտական բազայի առկայությունը` այն համարելով որակյալ կրթության կարևոր բաղադրիչ: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև կրթություն-աշխատաշուկա, համակարգում մասնավոր հատվածի ներգրավման և ներդրումների անհրաժեշտության խնդիրներին: Նախարարը հյուրերին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Հայաստանն առաջիկա երեք տարիներին ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը` այսպիսիով դառնալով եվրոպական միասնական կրթական տարածքում իրականացվող բարեփոխումների պատասխանատու երկիր:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են բուհի հավատարմագրման գործընթացի անցկացման և ավարտական փաստաթղթերի ճանաչման հարցերը:
Նշենք, որ Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտը, համագործակցելով ֆրանսիական լավագույն ինժեներական բուհերի հետ, 2013-14 ուսումնական տարվանից իր դռներն է բացել հայ ուսանողների համար:

Դիտվել է՝ 2159

Մեկնաբանություններ