Սեպտեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Աննա Թովմասյանի «Հողի ուժը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը։ Այն արցախյան գոյապայքարի մասին ֆիլմ է՝ բոլորովին նոր մոտեցմամբ: Ադրբեջանական քարոզչության դեմ պայքարի մի փորձ` փաստերով ու ապացույցներով: Ֆիլմում պատմվում է նաև մեզ օգնության եկած ռուսազգի բարեկամների ու նրանց գտնված հարազատների ու մարտական ընկերների մասին: