Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Դսեղում թումանյանական հեքիաթի օր է

Դսեղում թումանյանական հեքիաթի օր է
13.09.2013 | 17:46

Այս օրերին Լոռու Դսեղ գյուղում անցկացվում է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 8-րդ փառատոնը: Այն անցկացնում է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը` ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի կրում է «Տիկնիկները հանուն բարեկամության և մշակույթների մերձեցման» կարգախոսը։
Փառատոնի նպատակն է նպաստել նոր սերնդի գեղագիտական դաստիարակությանը, տիկնիկային արվեստի զարգացմանը, մշակույթի ապակենտրոնացմամբ աշխուժացնել մշակութային կյանքը Հայաստանի մարզերում և հեռավոր բնակավայրերում:
«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնի շնորհիվ օտարազգի մի շարք բեմադրիչներ իրենց ազգային լեզուներով բեմադրել են Հովհ. Թումանյանի հեքիաթները: Փառատոնի ընթացքում ներկայացումներով հանդես են գալիս Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Իջևանի, Էջմիածնի, Ախալքալակի, Սպիտակի, Դսեղի, Մրգաշատի, Մեծամորի, Շուշիի տիկնիկային թատրոնները, ինչպես նաև ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի՝ վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծված 4 տիկնիկային թատրոնները:
Փառատոնին մասնակցում են տիկնիկային թատրոններ Վրաստանից, Բելգիայից, Լիտվայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Դանիայից, Բուլղարիայից, Սերբիայից, Գերմանիայի Դաշնությունից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ալժիրից, Ուկրաինայից, Չեխիայից, Ղազախստանից, Թուրքմենիայից և Ֆրանսիայից, ինչպես նաև՝ Արցախից և Ջավախքից:

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ