ՀՀ մշակույթի նախարարությունը ազգությամբ քուրդ գրող և հրապարակախոս Յաշար Քեմալին շնորհել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ:
Հուշամեդալի հանձնման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին Ստամբուլում: Հայկական պատվիրակության կազմում են եղել` մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սեյրանուհի Գեղամյանը, ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը, Արևմտահայերի Ազգային Համագումարի ներկայացուցիչները: Միջոցառմանը մասնակցել են անվանի լուսանկարիչ Արա Գյուլերը, գրող Մկրիտ Մարկոսյանը, Վանի, Դիարբեքիրի Սուրի քաղաքի քաղաքապետերը և այլք:
Յաշար Քեմալին «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ շնորհելու որոշումը կայացվել է Արևմտահայոց ազգային համագումարի առաջարկով:
Յաշար Քեմալն այն գործիչն է, ում ջանքերով 1951-ին կասեցվեց է Աղթամարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու ոչնչացման թուրքական իշխանությունների ծրագիրը, ինչի համար մի քանի տարի Քեմալը անցկացրել է բանտում:
«Խորապես գիտակցում էինք, թե ինչ երկրում էինք, ինչ միջավայրում, և մեր ամեն քայլը, բառը խորապես կշռադատված էր, տողատակեր ուներ,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Սեյրանուհի ԳԵՂԱՄՅԱՆԸ:- Ես իմ ելույթում նշեցի, որ եթե 20, 10 կամ անգամ 5 տարի առաջ ինձ ասեին` հնարավո՞ր է նման արարողություն, ես կտրականապես կասեի` երբեք: Բայց, ասացի, որ իմ ժողովուրդն իր տեսակով, կենսափորձով մեզ պատգամել է, որ ոչ մի լավ արարք անպատասխան չպետք է թողնել»:
Բանախոսի բնորոշմամբ` Եշան Քեմալի արարքը քաղաքացիական խիզախում էր և հուշամեդալը տրվել է ` իր դիրքորոշման, քաղաքացիական խիզախումի, հայկական հուշարձանի հանդեպ ունեցած հետաքրքության և հարգանքի, ինչպես նաև գրական վաստակի համար:
Արևմտահայոց ազգային համագումարի խորհրդի անդամ Արագած Ախոյանը նշեց, որ միջացառումը լուրջ արձագանք է գտել հարևան երկրում, լուսաբանել են թուրքական առաջադեմ թերթերը, ինչպես նաև տեղի հայկական մամուլը: Քուրդ գրողին «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրելու լուրը տեղ է գտել նաև Իրանի, Իրաքի և այլ երկների լրատվամիջոցներում:
Սեյրանուհի Գեղամյանը նշեց, որ Դիարբեքիրի Սուրի քաղաքի քաղաքապեն իր ելույթի ժամանակ երեք անգամ օգտագործել է Ցեղասպանություն բառը: Ի դեպ, քաղաքապետի առաջարկով հնարավոր է Սուրի քաղաքը Տիգրանակերտ անվանվի: Բանախոսները տեղակցրին նաև, որ սեպտեմբերի 12-ին Դիարբեքիրում բացվում է ցեղասպպանության հուշարձանը, որ վերաբերվում է բոլոր ազգերին և կոչվելու է Ցավի հուշարձան:
Շուտով Ստամբուլի ձայնագրութան ստուդիաներից մեկը թողարկելու է Կոմիտասի անհայտ ստեղծագործություների ձայներիզը: Չի բացառվում, որ շնորհանդեսը լինի Հայաստանում:
Անդրադառնալով մեր հարցին` թուրքական մամուլի լուսաբանումները ի՞նչ ենթատեքստեր, մեկնաբանություններ են ունեցել, Արագած Ախոյանն պատասխանեց, որ արձագանքները միայն դրական արձագաքներ են, նույնիսկ ծարահեղ ընդդիմադիր թերթերում ոչ մի քնադատություն չի եղել:
Մշակույթի նախարարության ներկայացուցչի պատասխանից պարզ դարձավ, որ հրապարակել են հիմնականում մամուլի հաղորդագրություններ և մեջբերումներ են արվել Քեմալի խոսքից:
Արագած Ախոյանը նշեց, որ իրենց քայլը նաև քաղաքական ենթատեքստ ուներ: «Մինչ այժմ հնարավորություն չենք ունեցել տեր կանգնել մեր պատմական հուշարձաններին, այսուհետ դրանք միշտ լինելու են մեր ուշադրության կենտրոնում,-ասաց նա:- Հաշտության այս փոքր քայլը չի նշան, որ մոռացել ենք անցած դարի սկզբի ոճրագործությունը: Հաշտության ճանապարհին մենք ունեք խնդիրներ, պահանջներ` համահունչ թուրքիայի որդեգրած քաղականության` դեմոկրատ երկիր դառնալու, (տեսնենք, երբ կդառնա)» :
Սեյրանուհի Գեղամյանը հավելեց, որ արձագանքն անսպասելի էր, չէին սպասում, որ այսքան կկարևորվի հուշամեդալի հանձնում: «Կարծես տարիներ շարունակ սպասվել է նման մի բան, և այս քայլը այդ տարիների սպասման արձագաքն էր»,- ասաց նա:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ