Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Բերձորի արվեստի և սպորտի դպրոց (ֆոտոշարք)

Բերձորի արվեստի և սպորտի դպրոց (ֆոտոշարք)
02.09.2013 | 15:13

Թերթի այս տարվա ամառային արձակուրդը մի տեսակ ահագին գործեր անելու հնարավորություն տվեց ինձ. ժամանակ ունեցա որոշ առողջական խնդիրներով զբաղվելու, չծիծաղեք վրաս` Ֆեյսբուքից բացարձակ «բոբիկ» էի (չե՞ք հավատում, որ ժամանակ չունեի), իսկ հիմա բավարար տիրապետում եմ, խոստացել էի սովորել տեքստերը հայերեն հավաքել, սակայն ամիսը չհերիքեց, ներող կլինես, տիկին Մարտոյան, քեզ էի խոստացել։ Փոխարենը, օ՜, ինչ հրաշալի մարդկանց հետ եմ սկսել «շփվել»` Գիսանե Պալյա՜ն, Հասմիկ Մովսիսյա՜ն... Ճիշտ է, իրենք ինձ հետ չեն շփվում, սակայն նրանց գրառումներից երևում է, որ շա՜տ արժանավոր են։ Ես էլ մեկ-մեկ ծիկրակում եմ նրանց խոսակցությունների արանքներում ու համարում եմ, որ շփվում եմ։ Դե, մեծ մարդ եմ (տարիքս նկատի ունեմ), քչով բավարարվում եմ։

Բայց և մի մեծ հայտնություն եմ արել, բառացիորեն արձակուրդի վերջին օրերին, հենց օգոստոսի 30-ին։ Հանկարծ հայտնվեցի Ֆեյսբուքի «Բերձորի արվեստի և սպորտի դպրոց» էջում. այն աստիճանի կլանեց ուշադրությունս, որ հանկարծ նկատեցի, որ ժամեր շարունակ «կպել, չեմ պոկվում» և հոգումս մի երանավետ բավականության զգացում է։ Սա պատմելու բան չէ, հասցեն վերը նշեցի` «Բերձորի արվեստի և սպորտի դպրոց», բացեք և ինքներդ տեսեք։ Դպրոցի կերպարվեստի դասարանի խմբակային նկարից երևում է, որ, էսպես, մի 7-12 տարեկան երեխաներ են։ Բայց ի՜նչ աշխատանքներ` գեղանկարչական, խեցեգործական, «խխունջագործական», «կոճակագործական» ¥ես ստիպված եմ այսպիսի «տերմիններ» օգտագործել, քանի որ չգիտեմ էլ, թե որոշակի նյութերի օգտագործմամբ որոշ գեղագիտական լուծումներ ինչպես են, կասեր Կարմենը, «տերմինվում»։
Թոռնուհիս` Լուսինս, Լոս Անջելեսում նկարչության դասեր է առնում պրոֆ. Վլադիմիր Աթանյանի արվեստի կենտրոնում։ Բայց այնտեղ ինչպիսի՜ հնարավորություններ, ինչպիսի՜ ապահովվածություն։ Իսկ այստեղ, Բերձորի դպրոցի մասին է խոսքը, ամենից շատ «չկան» է։ Եվ այս «չկայի» պայմաններում` այսպիսի հրաշալիքներ։ Չգիտեմ, այդ «հրաշալիքներ» գնահատականը երեխաների՞ն վերագրեմ, նրանց աշխատանքների՞ն, թե՞ կերպարվեստի միակ դասատուին` երիտասարդ նկարչուհի Տաթև Բաբայանին։ Երևի երեքին էլ` նյութի, գծի, շտրիխի, գույնի, երանգի համադրության ինչպիսի՜ նուրբ ճաշակ, մանկան արարումի ինչպիսի՜ անկեղծություն, դրանք պարզապես ի ցույց ներկայացնելու ինչպիսի՜ համեստություն... Այնինչ, օրհնվի էն ճամփան, որ քեզ Բերձոր է հասցրել, շնորհալի նկարչուհի և մանկավարժ։ Աստված թող քեզ, քո սաներին արվեստի հանդեպ այս սիրո և լեռների ու անտառների ծերպերից ու արահետներից քաղված ներշնչանքի իրացման անսպառ հնարավորություններ տա։ ՈՒ ես իմ գրչակիցների հետ դիմում եմ Բերձորի, Քաշաթաղի իշխանություններին. պահեք-պահպանեք, օգնեք-աջակցեք դպրոցի անպայման երախտագիտության արժանի ղեկավարներին ու արվեստագետ դասատուներին։ Ձեր կողքին գոհարներ են, բոլորանվեր մասնագետներ, որոնց պետք է գնահատել։ Չէ որ նվիրյալներն այսօր այնքան էլ շատ չեն...
Ես սա գրեցի մի շնչով, անծանոթուհի, սիրելի Տաթև, բայց չգիտեմ` կարողացա՞ ներկայացնել գոնե մի հյուլե այն մեծ աշխատանքից, որ կատարվում է այդ հրաշալի փոքրիկների հետ, այն սիրուց, որ կապում է ձեզ, ձեր սաներին` արվեստի անկաշառ ու ազնիվ շաղախով ¥այս գնահատականները էջի գրառումներից եմ քաղել¤։
ՈՒզում եմ ակնարկել Երևանի մանկական գեղագիտական կենտրոնի, Գյումրիի, մյուս քաղաքների մշակույթի պատասխանատուներին` կապ հաստատեք, հնարավորություն ընձեռեք Բերձորի արվեստի դպրոցին` ձեզ մոտ ցուցադրելու իրենց աշխատանքները` հարմար առիթով։ Օրհնանքի արժանի կլինեք և, հավատացեք, մեծ ոգևորություն կառաջացնեք երեխաների շրջանում, իսկ Քաշաթաղում` տոն։


Հ. Գ. -Կլինի՞ մի բան էլ ասեմ. մարդու ամենագեղեցիկ «օրգանը», միևնույն է, ուղեղն է, խելք ասածը, ու եթե այդ գեղեցկությունը կա և արտացոլվում է աչքերում, ուրեմն ավելի գեղեցիկ բան լինել չի կարող։ Քեզ համար եմ ասում, անծանոթուհի, Տաթև Բաբայան...


Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Սմբատյան Սոնա 16տ. «Նատյուրմորտ խնձորներով», նկարել է 14տ-ում
  • Ավագյան Արմինե 15տ. «Զբոսանք», նկարել է 13տ-ում
  • Հովհաննիսյան Աիդա 16տ. «Աշուն» նկարել է 14տ-ում
  • Ըռքոյան Անահիտ 15տ. «Երազանքիս քաղաքը», նկարել է 13տ-ում
  • Գրիգորյան Մերի 15տ. «Գարուն» նկարել է 13տ-ում
  • Ըռքոյան Գայանե 10տ. «Խոսում են քարերը»
  • Հակոբյան Քնարիկ 9տ. «Երազ»
  • Մարգարյան Լուսինե 13տ. «Փոքրիկ իշխան»
  • Հակոբյան Լուիզա 10տ. «Սուրբ հաց»
  • Ըռքոյան Վարսենիկ16. «Նատյուրմորտ ներկապնակով», նկարել է 15տ-ում
Դիտվել է՝ 15235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ