Ջոնի Դեպը հոգնել է դերասանությունից. ВВС-ին, հարցազրույցում նա ասել է. «Երբ հիշում եմ բոլոր երկխոսությունները, որ արտաբերել եմ վերջին մեկ տարում, հասկանում եմ, որ ավելի շատ ուրիշի խոսքեր եմ ասել, քան արտահայտել եմ սեփական մտքերս: Ընդունեք, որ դա նորմալ մարդու համար նորմալ չէ»: Դա չի նշանակում, որ Ջոնի Դեպը հենց այսօր կամ վաղը հրաժեշտ է տալու դերասանական կարիերային: Շուտով էկրան դուրս կգա «Մակաբրեյ» կատակերգական քրեական թրիլերը, իսկ 2015-ին` «Կարիբյան ծովի ծովահենների» հինգերորդ մասը: