«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Թե ինչպես Քրիսը դարձավ Քրիստա

Թե ինչպես Քրիսը դարձավ Քրիստա
10.07.2013 | 19:30

Քրիսն իրեն զգում է ոչ տղամարդ, ոչ կին, այլ ավելի շատ երկու հոգու պես` զույգ սեռերի արանքում: Սակայն մենեջմենթի 60-ը բոլորած դասախոսը իրագործում է իր կյանքի մեծ փոփոխությունը` վիրահատություն Թաիլանդում, կանացիության վարժանքներ Շվեյցարիայում: Մեկ տարում Քրիսը դառնում է Քրիստա:

Լորանս Պերիգոյի «Երկու հոգու միջև» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» փառատոնի վավերագրական ֆիլմերի ծրագրում:
Քրիսը, այժմ արդեն` Քրիստան, ռեժիսորի հոր ընկերն է և ուրախությամբ է համաձայնել նկարահանման առաջարկին: Լորանս Պերիգոն նկատեց, որ ֆիլմը նաև սոցիալական խնդիր է լուծում, մարդիկ կհասկանան` ինչպես է կատարվում փոխակերպումը:
Սեռը փոխած Քրիսը ի՞նչ ապրումներ ունի վիրահատությունից հետո, ափսոսանքի զգացում չի՞ ունեցել: Այս հարցերն այդպես էլ առկախ մնացին:
«Քրիսը, արդեն` Քրիստան, դրական, երբեմն նաև ծիծաղելի կերպար է»,- ասաց ֆիլմի ռեժիսորը և իրեն ուղղված մեկ-երկու կցկտուր հարցերից հետո եզրակացրեց, որ հայ լրագրողներին հետաքրքրում են տեղական թեմաները:
Իսկ ինչու Լորանս Պերիգոյին թվում էր, որ մեզ պետք է հետաքրքրեին բացառապես սեռափոխման թեմաները, որոնցից դեռևս «չսեռափոխված» նորմալ ֆրանսիացիներն էլ են արդեն հոգնել։
Հայաստանցի լրագրողներս մեր «սահմանափակ» աշխարհընկալումից ամենևին էլ դժգոհ չենք, և ուրախությամբ ենք փաստում, որ սեռափոփոխությունը մեզ մոտ տեղական թեմա և տեղական խնդիր չէ: Հուսանք` երբեք էլ չի լինի։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ