«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Սարոյանի աշխարհը` կինոլեզվով

Սարոյանի աշխարհը` կինոլեզվով
08.07.2013 | 13:40

Կայացավ «Հայկական համայնապատկեր» անվանակարգի կարճամետրաժ ֆիլմերին նվիրված մամլո ասուլիսը: Բանախոսն էր «Սարոյանլենդ» ֆիլմի ռեժիսոր Լուսին Դինքը` Հրանտ Դինքի զարմուհին:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի` լրագրողների համար կազմակերպած նախնական կինոդիտումների ժամանակ բախտ էի ունեցել դիտելու Լուսին Դինքի ֆիլմը, ուստի նրան ուղղեցի ինձ հետաքրքրող հարցերս, որ առաջացել էին ֆիլմի դիտման ընթացքում: Բայց քանի որ հարցերի շրջանակը բավական ընդարձակ էր, ուստի ասուլիսից հետո նախաձեռնեցի առանձին հարցազրույց Լուսին Դինքի հետ, որն առաջիկայում կներկայացնեմ «Իրատես de facto»-ի ընթերցողին: Մեր զրույցը ներառում է ոչ միայն Վիլյամ Սարոյանին նվիրված ֆիլմին առնչվող թեմաներ, այլև անդրադառնում է Հրանտ Դինքին, նրա տոհմածառին, Լուսին Դինքին` իբրև ստեղծագործողի և հայ կնոջ:
«Արդյո՞ք «Սարոյանլենդ» ֆիլմի կոնցեպցիան պայմանավորված է Սարոյանի գրական ոճով, որ փաստագրության և գեղարվեստի սինթեզ է»:
«Որքանո՞վ է ճանաչված և պահանջված այսօրվա թուրք երիտասարդության շրջանում Վիլյամ Սարոյանի գրականությունը»:
«Հրանտ Դինքի անուղղակի ներդրումը կա՞ այն բանում, որ այսօր Լուսին Դինքը հատկապես Վիլյամ Սարոյանի կերպարին է անդրադարձել կինոյում»:
Այս և այլ հարցերի պատասխանները կներկայացնենք մեր հետագա հրապարակումներից մեկում:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ