«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Եթե համացանցում տեսնեք ֆիլմի թրեյլերը, պարզ կլինի ադրբեջանցիների արձագանքը»

«Եթե համացանցում տեսնեք ֆիլմի թրեյլերը, պարզ կլինի ադրբեջանցիների արձագանքը»
07.07.2013 | 14:35

Ջիվան Ավետիսյանի` 2012-ին նկարահանած «Ընդհատված մանկութուն» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» փառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրում:

Ֆիլմը ղարաբաղյան պատերազմի ընթացքում` 1992-ին, ադրբեջանցիների կողմից գերեվարված 6-ամյա Լենայի մասին է: Աղջկան բանտից տանում են Ֆաթիմա Խալայի տուն, որպեսզի վերջինս Լենային փոխանակի ռազմաճակատում կորած իր որդու հետ: Ժամանակի ընթացքում վախն ու թշնամանքը վերածվում են փոխադարձ կարեկցանքի. չորս ամիս անց Ֆաթիման աղջկան վերադարձնում է ընտանիքին` փոխանակելով իրեն անծանոթ ադրբեջանցի զինվորի դիակի հետ: Աղջկա հուշերում Ֆաթիման մինչ օրս սպասում է իր որդուն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ջիվան Ավետիսյանն ասաց, որ ֆիլմի հիմքում իրական պատմություն է, Լենան արդեն 27 տարեկան է, ապրում է Ռուսաստանի Դաշնությունում: Այս պատմությունը պատմել է ԼՂՀ ներկայիս փոխվարչապես Արթուր Աղաբեկյանը, ում շնորհիվ էլ պատերազմի տարիներին կայացել է աղջնակի փոխանակումը:
Լենային ռեժիսորը հանդիպել է Երևանում: Նրա կարծիքով` ամենակարևորն այս պատմության մեջ այն է, որ հայ աղջիկը վերջիվերջո վերադարձել է ընտանիք:
«Ի՞նչ արձագանք է գտել ֆիլմը ադրբեջանցիների շրջանում: Մեր հարևան երկիրը որպես կանոն բուռն է արձագանքում նման նախագծերին: Թեև այս ֆիլմում ավելի շատ համերաշխություն կա, քան պատերազմ»:
Անդրադառնալով irates.am-ի այս հարցին` ռեժիսորն ասաց, որ ֆիլմը պատերազմի դեմ է:

«Ես ծնվել եմ Ստեփանակերտում, ամբողջ պատերազմն անցել է իմ աչքի առաջ:- ասաց նա:- Ես դատապարտում եմ պատերազմը: Եթե համացանցում տեսնեք ֆիլմի թրեյլերը, պարզ կլինի ադրբեջանցիների արձագանքը: Նրանք ամենևին էլ «Ընդհատված մանկութանը» չեն նայում որպես համերաշխության ֆիլմի: Ինչը բնական եմ համարում»:
Ջիվան Ավետիսյանը ծնվել է Ստեփանակերտում: 2002-ին ընդունվել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, լիամետրաժ ֆիլմի ռեժիսուրայի բաժին: Իր առաջին ֆիլմը` «Առաջին իմ սեր»-ը, նկարահանել է 18 տարեկանում: Հետագայում դարձել է ՙԵրկիր Մեդիա՚ հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը: Մասնակցել է մի շարք տեղական և արտասահմանյան փառատոների:

Հեղինակ է «Առաջին իմ սեր», «Արևածագն Արցախում խաղաղ է», «Գտնված երազ» և այլ ֆիլմերի:


«Ընդհատված մանկութունը» կցուցադրվի «Մոսկվա» կինո-թատրոնում` հուլիսի 9-ին, 10-ին և 11-ին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ