«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Հագեցած մշակութային ծրագիր՝ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում

Հագեցած մշակութային ծրագիր՝ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում
06.07.2013 | 14:07

ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում այս օրերին անցկացվող Երևանի օրերի շրջանակում պետերբուրգյան արվեստասեր հասարակայնությունը հնարավորություն է ունեցել մեկ անգամ ևս անմիջականորեն շփվելու հայկական մշակույթին: Պետերբուրգում Երևանյան օրերի մշակութային ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հայկական պատվիրակության անդամների հետ այցելել է Կրոնի պետական թանգարանում բացված պետերբուրգցի հայտնի հայ գեղանկարիչ Զավեն Արշակունու «Լույս երկնային» խորագիրը կրող ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացվել են արվեստագետի ասվածածաշնչյան թեմաներով շուրջ 30 գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ. «Այս ցուցահանդեսը, ինչպես նաև մշակութային մյուս միջոցառումները հրաշալի հնարավորություն են մեր բարեկամներին ներկայացնելու ոչ միայն դարերի պատմություն ունեցող հայկական մշակույթը, այլև դրա մերօրյա դրսևորումները: Նմանատիպ միջոցառումները նաև առիթ են միմյանց ավելի լավ ճանաչելու ու հասկանալու և, դրանով իսկ, ինքնատիպ խթան են բարեկամ քաղաքների փոխգործակցության համար»,- նշել է Արամ Սուքիասյանը:

Մշակութային ծրագրի շրջանակում Սանկտ Պետերբուրգի Ռայկինի անվան թատրոնի բեմում ներկայացվել է Արմեն Վաթյանի «Ինտիմ չառաջարկել>> ներկայացումը, որը հանդիսատեսին հայտնի է նաև «Պետերբուրգյան սինդրոմ» անունով: Հայ տղայի և պետերբուրգցի աղջկա սիրո մասին պատմող ներկայացումը բեմադրել է «Արտ-Պիտեր» պրոդյուսերական կենտրոնը՝ Սանկտ Պետերբուրգում Երևանի ներկայացուցչության անմիջական աջակցությամբ:

Երևանյան պատվիրակության անդամները, Սանկտ Պետերբուրգում Երևանի ներկայացուցչության անդամների հետ միասին, մասնակցել են նաև պետերբուրգյան բուհերի ղեկավարների հետ կազմակերպված կլոր սեղանին, որի ընթացքում քննարկվել են գիտակրթական, ինչպես նաև փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր:

Պետերբուրգի պետական ակադեմիական երգչախմբի բեմում տեղի է ունեցել Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ելույթը՝ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ: Համերգին ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Երևանի պատվիրակության և Սանկտ Պետերբուրգի կառավարության անդամներ:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ