Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Մշակույթը կարիք ունի լիակատար ինքնուրույնության, ոչ թե՝ դատարկ վահանակների

Մշակույթը կարիք ունի լիակատար ինքնուրույնության, ոչ թե՝ դատարկ վահանակների
02.07.2013 | 12:41

Երկու տարի առաջ Ավստրիայից Հայաստան ժամանած քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր ՖՐԻԴՐԻԽ ԳԼԱԶԼԸ իմ հարցին, թե ինչ տպավորություններ է ստացել Հայաստանից, ասաց. «Հայաստանն առայժմ փորձ է անում ազատագրվել սովետական գերիշխանության կպչուն մնացուկներից»: Բերելով Արևմուտքի օրինակը՝ պարոն Գլազլը նշեց. «Մշակույթը կարող է դեր խաղալ այն դեպքում, երբ կախման մեջ չի գտնվում իշխանություններից և տնտեսական գործիչներից, ինքնաբավ է: Արևմուտքում սկզբունքային դիրքորոշում է մշակույթին լիակատար ինքնուրույնություն տալը»:
Հիմա, երբ համեմատում եմ Երևանի տարբեր փողոցներում հանդիպող գիրքը գովազդող վահանակները՝ ինչպես հայ դասականների, այնպես էլ՝ համաշխարհային (օրինակ՝ Ալբեր Կամյուից) դասականների խոսքերից արված մեջբերումներով, Սովետի ժամանակվանից մնացած ստեղծագործական անկենդան միությունների, Վերնիսաժում զանազան իրերի կողքին վաճառվող գրքերի հետ, համոզվում եմ, որ ազատագրման պրոցեսը ցավագին է ու դեռ երկար է ուղեկցելու մեզ: Ինչո՞վ են զբաղված այսօր ստեղծագործական միությունները, ի՞նչ խնդիրներ են լուծում: Ավանդական ցուցահանդեսներ, միջոցառումներ՝ ամիսը մեկ, կամ՝ շաբաթը մեկ անգամ՝ էական չէ: Սակայն մշակութային միտքը զարգանում, ծավալվում է այդ պատերից դուրս, բոլորովին այլ վայրերում, որտեղ խրախուսվում է բանավեճը, նոր խոսքն ու ասելիքը: Իսկ շենքերը շարունակում են պահպանվել որպես սովետական ժամանակների հիշողություն, ցուցանմուշ՝ ժամանակ առ ժամանակ վերանորոգվելով, տեսքի բերվելով, բայց իրենց ժամանակից ու նոր իրողություններից դուրս դնելով և ավելի հեռանալով:
Իսկ ժամանակը չի սպասում, որովհետև մեծացել, կրթվել է համաշխարհային գրականությանը հաղորդակից, ճանաչող, հասկացող, մեր գրականության հետ համաշխարհային միտքը նժարին դնող, քննադատաբար իր ասելիքը ձևակերպող մի նոր սերունդ: Մի սերունդ, որը մասնակցում է դրսում կազմակերպվող արվեստի բիենալեներին և տեսնում, համեմատում է իր ազգային, ժամանակակից մշակութային ժառանգությունը այլոց, այլ երկրների ներկայացրածի հետ: Ու նրան նաև տարածքներ են անհրաժեշտ՝ իր ասելիքը տեղ հասցնելու, իր ժամանակակցի հետ հանդիպելու, բանավիճելու, քննարկելու-քննադատելու, նորին ընթացք տալու համար: Տարածքներ, որտեղ մերժվում են բաժակաճառերը, և խրախուսվում, առաջ է մղվում ազատ միտքը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ