Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Միայն սրտի կանչով կարելի է ավտոմեքենայով Չեխիայից հասնել Հայաստան»

«Միայն սրտի կանչով կարելի է ավտոմեքենայով Չեխիայից հասնել Հայաստան»
03.06.2013 | 18:09

Նկարիչների միությունում այսօր բացվել է չեխաբնակ, ծնունդով արցախցի գեղանկարիչ ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ աշխատանքների ցուցահանդեսը: Մեզ հետ զրույցում գեղանկարիչն ասաց, որ ներկայացվել են իր տարբեր տարիների աշխատանքները` 54 գեղանկար, որոնցից մոտ տասը երբևէ չի ցուցադրվել: Աշոտ Առաքելյանը հիմնականում ծաղիկներ է նկարում, ցուցահանդեսին ներկայացված են նաև երկու Արարատ:

Գեղանկարիչը, խոսելով մեր մշակույթի, պատմության մասին, նշեց, որ հայ ժողովուրդը պետք է զենք սիրեր, եթե զենք ունենար, Հայաստանի ամբողջ տարածքը կպահեր: «ՈՒժն է ծնում իրավունքը: Մենք միասնական չենք, ցավոք, իսկ փոքր ժողովուրդը չպետք է մասնատված լինի»,- ասաց նա, նկատեց նաև, որ ժողովուրդը վհատված է: Ժաննա դը Արկի խոսքը հիշեցրեց` եթե հոգնել եք, դադար առեք, բայց մի լքեք, մի թողեք մարտադաշտը:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ Աշոտ Առաքելյանը Հայաստան է եկել մեծ դժվարություններով: «Միայն սրտի կանչով կարելի է ավտոմեքենայով Չեխիայից հասնել Հայաստան,- ասաց նա,- որովհետև նկարները ցուցադրելու համար հեղինակը մեծ հնարավորություններ ունի` սկսած Եվրոպայից, վերջացրած Արցախով: Նա Արցախի, Հայաստանի ու Չեխիայի նկարիչների միությունների անդամ է: Եթե մարդու մեջ կա սեր դեպի հայրենիքը, նա իսկապես բարձր արվեստի տեր կարող է լինել: Այս նկարների մեջ կա մեծ ջերմություն, կուլտուրա, որ քչերին է հատուկ»:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 13-ը, հունիսի 20-ին չեխաբնակ գեղանկարչի աշխատանքները կցուցադրվեն Արցախում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.- Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես de facto» -ի ուրբաթ օրվա (7.06.2013) համարում:

Դիտվել է՝ 1535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ