«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Սյունիքի մարզում ծառերը դարձել են պատմության թշնամի»

«Սյունիքի մարզում ծառերը դարձել են պատմության թշնամի»
26.05.2013 | 14:00

Անվերջ խոսվում է այն մասին, թե մարդկային ձեռքը (թեև` ոչ միայն) ինչքան վնաս է հասցնում իրեն շրջապատող բնությանը: Վերկանգնող-ճարտարապետ, «Երկիր և մշակույթ» կազմակերպության կենտրոնական վարչության խորհրդի անդամ Ստեփան Նալբանդյանը մատնանշում է մեկ այլ երևույթ, երբ բնությունը վնասում է պատմությանը: Դարձյալ մարդկային անտարբեր վերաբերմունքի, անհետևողականության արդյունքում:
«Սյունիքի մարզում ծառերը դարձել են պատմության թշնամի»,- ասում է վերկանգնող-ճարտարապետը` ներկայացնելով Սևաքար գյուղի Սբ Հռիփսիմե, Շիկահող գյուղի Սբ Ստեփանոս Նախավկայի , Երկենանց գյուղի Սբ. Աստվածածին, Բեխ ավանի` Տանձափարախի անապատի Սբ Աստվածածին եկեղեցիների ծառածածկ վիճակը պատկերող լուսանկարները:
Անցյալ տարի (Ստեփան Նալբանդյանի ղեկավարությամբ) գիտարշավ էր կազմակերպվել, որի ընթացքում մաքրվել էին ՍյունիքիմարզիԲեխիկամՏանձափարախիանապատի խոտածածկ խաչքարերը, սրբապատկերները, վանական համալիրի ներսի աղբի կույտերը, քանդված քարերը: Հատվել էին ծառերը, որոնք աճել էին անգամ վանքի պատերի մեջ: Նշենք, որ վանական համալիրը, որի կենտրոնում գտնվում է բազիլիկ եկեղեցին, Կապան քաղաքի Բեխ թաղամասից մոտ 5 կմ հեռավորության վրա է, խիտ անտառի մեջ: Գիտարշավը շարունակվելու է նաև այս տարի: Նախատեսվում են տարածքի մաքրման, ծառազրկման, որոշակի ամրակայման աշխատանքներ, նաև հնագիտական ուսումնասիրություններ, Ճարտարագիտական չափագրումներ, որոշ հատվածներում` պեղման աշխատանքներ:
Ստեփան Նալբանդյանը փաստեց, որ Սևաքարում, Շիկահողում նույնպես իրականացնելու են անհրաժեշտ աշխատանքներ: Հոգածությունից, սակայն, դուրս է մնում Երկենանցի Սբ Աստվածածին եկեղեցին: «Տեղական և մարզայինիշխանություններին խնդրել ենք` գոնե կտրել ծառը, որ արմատներ է գցել եկեղեցու պատերի մեջ ու ավերում է հնամենի սրբավայրը»,- ասաց վերականգնող-ճարտարապետը, նշեց, որ իրենք պատրաստ են մասնագիտական աջակցություն ցույց տալու` ծառը հատելիս, բայց վստահ չէ, որ ինչ-որ բան կարվի:
Ի դեպ, նշված եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ