«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Եվրատեսիլյան քրոնիկա

Եվրատեսիլյան քրոնիկա
13.05.2013 | 18:29

«Եվրատեսիլ-2013»-ը պաշտոնապես մեկնարկել է շվեդական Մալմյո քաղաքում` օպերայի շենքում: Բացման արարողությունը հեռարձակվել է նաև օպերայի շենքին հարող հրապարակում տեղադրված հսկայական էկրաններով:

58-րդ «Եվրատեսիլին» մասնակցում է 39 երկիր: Շոուն կհեռարձակվի ուղիղ եթերում:
Այս տարվա մրցույթի խորհրդանիշը ծիածանի բոլոր գույներն ունեցող թիթեռնիկն է, իսկ կարգախոսը` «We Are One» («Մենք միասնական ենք»):
Մրցույթն անցնելու է «Մալմյո արենայում», որը կառուցվել է 2008-ին և տեղավորում է 15,5 հազար հանդիսատես: Ակնկալվում է մոտ 100 հազար հյուրերի այցելություն: Մրցույթի երկու կիսաեզրափակիչները կանցնեն մայիսի 14-ին և 16-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 18-ին: Հայաստանը կներկայանա 2-րդ կիսաեզրափակիչում` մայիսի 16-ին: «Դորիանս»-ը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում` կատարելով «Lonley planet» երգը, որի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, երաժշտության համահեղինակը` Black Sabbath անգլիական ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին: Վերջինս տեսաուղերձ է հղել իր երկրպագուներին` կոչ անելով մայիսի 16-ին կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում քվեարկել Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի օգտին: Ի դեպ, ուղերձով հանդես է եկել նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` կոչ անելով համայն հայությանը քվեարկել Գոռ Սուջյանի օգտին:
«Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը մշտապես ներկայանում է անկաշկանդ, խարիզմատիկ, համոզիչ:
«Դորիանսը» ներկայացրեց գեղեցիկ ու ձայնային տվյալների տեսանկյունից հզոր ներկայացում:
Մրցույթի պաշտոնական կայքի պատասխանատուները, ըստ լուրերի, նման գնահատականներ են տվել Հայաստանի ներկայացուցչի փորձը դիտելու ընթացքում: Եվ դարձյալ ըստ լուրերի` «Դորիանսը» զերծ չի մնացել քննադատական գնահատականից. EuroVisionary.com կայքի մեկնաբանը եզրակացրել է, որ սա կարող է «Եվրատեսիլի» արդեն երկրորդ անընդմեջ եզրափակիչը լինել առանց Հայաստանի ներկայացուցչի:
Ինչևէ, մրցույթի պաշտոնական կայքում նշված է, որ Գոռ Սուջյանը մամլո ասուլիսին ներկայացել է հանգիստ ու լավ տրամադրությամբ:
«Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն իր հերթին ասել է, որ առաջին փորձից բավարարված են եղել 60, իսկ երկրորդից` 99 տոկոսով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ