«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Առաքյալին վիզա չեն տալիս

Առաքյալին վիզա չեն տալիս
06.04.2013 | 10:45

Մեծ Բրիտանիայի իշխանությունն արգելել է երկրից դուրս բերել Ռաֆայելի «Առաքյալի գլուխը» նկարը: The Guardian–ը գրում է, որ «Առաքյալի գլուխը» (1516-1520) 300 տարի Դևոնշիրի հերցոգների սեփականությունն էր, 2012 թ. ներկա տերերը նկարը աճուրդի հանեցին Սոտբիում, և նկարը վաճառվեց 47,8 միլիոն դոլարով, որ ռեկորդային գին է թղթի վրա կատարված նկարի համար: Գնորդի անձը այն ժամանակ մնաց անհայտ, հիմա պարզվում է, որ նա օտարերկրացի է: Իշխանությունները արգելել են նկարը դուրս բերել երկրից առայժմ երեք ամսով: Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Էդ Վեյզին հույս է հայտնել, որ մինչև այդ բրիտանացի գնորդ կգտնվի: Վեյզին հիշեցրել է Էդուարդ Մանեի «Մադեմուզել Կլաուսի դիմանկարը» կտավի պատմությունը: 2012 թ. արգելվեց կտավը երկրից դուրս բերել` մինչև գնեց Աշմոլի թանգարանը 7,83 միլիոն ֆունտ ստեռլինգով, որ հավաքվեց մասնավոր անձանց և հիմնադրամների աջակցությամբ:

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ