«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Դորիանսը»` 11 համարի ներքո

«Դորիանսը»` 11 համարի ներքո
29.03.2013 | 13:41

Հայաստանը «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթին հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչում` 11 համարի ներքո:

Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 14-ին, երկրորդը` մայիսի 16-ին: Երգի մրցույթի եզրափակիչը կանցկացվի մայիսի 18-ին:
Հայաստանը «Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցել է 2006-ին` Աթենքում: Անդրեն «Without Your Love» երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, ինչը թույլ տվեց որ 2007-ի մրցույթում Հայաստանը հանդես գա միանգամից եզրափակիչ փուլում:
2012-ին Հայաստանը հայտարարեց, որ չի մասնակցի Ադրբեջանում անցկացվող մրցույթին` մասնակցի անվտանգության նկատառումներով:
«Եվրատեսիլ-2013»-ը կկայանա Շվեդիայի հարավում գտնվող Մալմյո քաղաքում: Հայաստանը կներկայացնի «Դորիանս» խմբի երգիչ Գոռ Սուջյանը` «Lonely Planet» երգով: «Lonely Planet»-ի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, երաժշտության հեղինակը՝ հանրահայտ «Black Sabbath» ռոք խումբի կիթառագար Թոնի Այոմին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2340

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ