ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

«Հայակին» ներկայանալու են նաև օտարազգի ռեժիսորներ

«Հայակին» ներկայանալու են նաև օտարազգի ռեժիսորներ
13.02.2013 | 14:05

Հայաստանի ազգային կինոկենտրոնը պատրաստվում է «Հայակ» ազգային կինոյի երկրորդ մրցանակաբաշխությանը:

Կինոկենտրոնի մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ կարևոր այս նախաձեռնությանը միացել է նաև Հայկական ազգային կինոակադեմիան: Մասնակցել կարող են 2011-ին արտադրված այն ֆիլմերը, որոնք չեն ներկայացվել նախորդ մրցույթին, ինչպես նաև 2012-ին արտադրված բոլոր ֆիլմերը` առանց ժանրային սահմանափակումների:
Այս տարի կինոմրցույթը կունենա 15 անվանակարգ «Լլավագույն գեղարվեստական ֆիլմ», լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր և այլն): Ի դեպ, լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում կարող է ներկայացվել սփյուռքահայ կամ օտարազգի ռեժիսորի հայկական թեմայով նկարահանած աշխատանքը: Այս անվանակարգում տեղ են գտնելու արտերկրում արտադրված ֆիլմերը (2012 թ.):
«Հայակի» հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 13-ին` մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ