«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Կինոն շահում է բաց սահմաններից»

«Կինոն շահում է բաց սահմաններից»
09.06.2012 | 00:40

Դեռևս 2007-ից «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) Արևելյան գործընկերության ծրագիրն այս տարի կընդլայնի իր գործունեությունը՝ շնորհիվ Եվրամիության աջակցության: Հայաստանում ԵՄ գործառնական բաժնի ղեկավար ԺԱՆ-ՔՐԻՍՏՈՖ ԳԱՅՐԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց մշակույթի դերը երկրների և տարածաշրջանների միջև կամուրջներ կառուցելու գործում: Նրա խոսքով` ծրագիրը նպատակ ունի աջակցել մասնակից երկրներին` մշակույթի ոլորտում մասնագետների կատարելագործմանը, պետական մակարդակով բարեփոխումների իրականանցմանը, ինչն արվում է ինֆորմացիայի և փորձի փոխանակման միջոցով: «Այս համատեքստում ԵՄ-ն Հայաստանին, ինչպես նաև, Վրաստանին, Թուրքիային և Ուկրաինային արժանացրել է դրամաշնորհի: Նախագիծը կօգնի կինոն զարգացնել տեղային մակարդակով և տեղային մշակույթը տարածել ու ներկայացնել ընդհանուր տարածշրջանում: Ինչպես ցանկացած արտադրական ոլորտ, կինոն ևս շահում է բաց սահմաններից, տնտեսական կապերից, գործընկերների լայն շրջանակից»,-ասաց նա: ՌԱՍ-ը և իր գործընկերները «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում կներկայացնեն Արևելյան գործընկերության երկրների վերջին տարիների լավագույն ֆիլմերը: Ծրագիրն այնուհետև կշրջի տարածաշրջանի առնվազն երեք երկրների գործընկեր փառատոններում: Տեղի մշակութային և երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ցուցադրություններ կիրականացվեն նաև առավել փոքր քաղաքներում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ