Հեռացանք Քեզանից, դավաճանեցինք
մեր մեջ եղած Հոգուն,
ՈՒ մեզ վրա առանք գեհենի, դժոխքի ու
կորստի անեծքը.
Ներիր մեզ, Տեր…
Թույլ մի տուր, որ մեր մեղքի դևը
այցելի`
Մեր տուն, մեր երկիր, հոգու
անդաստաններ`
Ապականելու լույսդ, որ պիտ ճառագի
հանապազ:
Արդ այսօր, ոչ թե զրկանոք, այլ
այնպես, ինչպես կարող էինք`
Կողկողագին Քեզ ենք դառնում`
աղերսելով,
Քշիր դևերը մեզնից, Տեր,
Տուր մեզ ապաշխարության բերկրանք`
Ինչպես խոստացել ես։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ