Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Իշխանությունը խաղարկելու է «ինքնիշանություն-ծայրագավառ» պոպուլիստական դիլեման` երկիրը տանելով ՈՒկրաինայի ճանապարհով

Իշխանությունը խաղարկելու է «ինքնիշանություն-ծայրագավառ»  պոպուլիստական դիլեման` երկիրը տանելով ՈՒկրաինայի ճանապարհով
24.12.2023 | 16:54

Նիկոլի իշխանությանը բնորոշ է տարերայնությունը։ Կան առանձին գործողություններ, չկա համակցվածություն։ Բայց սա մեր քաղաքական դժբախտության մի մասն է։ Մյուսը քաղաքական ընդդիմության գործունեության տարերայնությունն է, պայքարի իրավիճակայնությունը։

Այն բանում, որ ընդդիմությունը միասեռ չէ, արտասովոր ոչինչ չկա։ Ավելին, բազմակուսակցական համակարգում միասեռությունը կլիներ հենց տարօրինակ։ Ընդդիմության ներսում կան զանազան շահեր, կա պայքար։ Այստեղ ևս արտասովոր ոչինչ չկա։ Արտասովորն այն է, որ, ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմության որևէ թև չունի գաղափարաքաղաքական ռազմավարություն։ Իսկ սա էապես բարդացնում է վերջին տարիների քաղաքական ճգնաժամի հաղթահարման հավանականությունը։ Ընդդիմության ռազմավարական հակադրության բացակայությունը հնարավորություն է տալիս իշխանություններին քաղաքական պայքարը շարունակաբար պահել անձերի պայքարի տիրույթում, իսկ այստեղ մեծ նշանակություն է ստանում պոպուլիզմը, որտեղ իշխող ուժի ղեկավարն անմրցելի է։

Քանի դեռ ընդդիմությունը պայքարի հարցում քաղաքական ռազմավարություն հակադրելու կարողություն ձեռք չի բերել, իշխանությունը հետայսու էլ հաջող խաղարկելու է «ինքնիշանություն-ծայրագավառ» պոպուլիստական դիլեման` երկիրը տանելով ՈՒկրաինայի ճանապարհով։ Սա վտանգավոր, բայց կանխատեսելի սցենար է այսօր գոյություն ունեցող ներքաղաքական կոնֆիգուրացիայի պայմաններում, որտեղ միֆական բնույթ ստացած «ինքնիշխանությունը» գերեզմանում է պետության ողջախոհ ապագան և սերունդների երազանքը վերակերպում տառապանքի։ Այդպես եղավ, ի դեպ, ՈՒկրաինայում։ Նման վտանգի հավանականությունը մեծ է նաև Հայաստանում, եթե ընդդիմությունր պայքարի զուտ քննադատական վարքագծից չտեղափոխվի քաղաքական ռազմավարությունների պայքարի տիրույթ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 4005

Մեկնաբանություններ