Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Արցախցի դպրոցականներն ադրբեջանցիներին հաղորդագրություններ են թողել դպրոցի պատերին, իսկ գյուղացիներն այրել են սեփական տները

Արցախցի դպրոցականներն ադրբեջանցիներին հաղորդագրություններ են թողել դպրոցի պատերին, իսկ գյուղացիներն այրել են սեփական տները
13.11.2020 | 14:25

Համացանցում բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ են տարածվել՝ ինչպես են արցախցիներն Արցախից դուրս գալուց առաջ այրում սեփական տները հակառակորդին չթողնելու համար:

«Անիծվեք դուք, թուրք շներ ու հայ դավաճաններ: Չեք մարսելու», «Մենք ձեզ չենք սպանելու, բայց մեռնելու եք էս օդից», «Ոչ վայելեք». արցախցի դպրոցականներն էլ ադրբեջանցիներին՝ իրենց գյուղի ապագա բնակիչների համար հաղորդագրություններ են թողել դպրոցի պատերին՝ հայրենի գյուղը ստիպված լքելուց առաջ:

Դիտվել է՝ 6259

Մեկնաբանություններ