World Travel & Tourism Council հարթակում հրապարակվել են 2020 թվականի ամենաանվտանգ զբոսաշրջային ուղղություները: Հաշվի առնելով ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված հիգիենայի և առողջության պահպանության նորմերը՝ 2020-ի ամենաանտվանգ տուրստիական պետությունների են Բուլղարիան, Թուրքիան, Յամայկան, Պորտուգալիան, Սաուդիան Արաբիան և ևս մի քանի երկիր:
Ցանկում տեղ են գտել նաև Բարսելոնա, Մադրիդ ու Կանկուն քաղաքները:
Նշենք, որ պայամանավորված կորոնավիրուս համավարակով՝ այս տարի բավական կրճատվել ու դեռ կրճատվելու են տուրիստական հոսքերը: Այն երկրները, որ պանդեմիայի պատճառով հայտնվել են կարմիր գոտում, ըստ երևույթին, ո՛չ հյուր կարող են ընդունել, ո՛չ էլ այդ երկրի քաղաքացիները կարող են շրջագայության մեկնել: