ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Գաթայիս տե՜ր եք, ցախավելիս տեր չե՞ք

Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Գաթայիս տե՜ր եք, ցախավելիս տեր չե՞ք
10.11.2013 | 13:00

Երբ ստատուս եմ գրում Գառնու գաթայի մասին՝ էնպես եմ գրում, որ գաթայի ամենախորիսոտ մասը մոտեցնում են ընթերցողիս ռունգերին… Խոր հոտ է քաշում նա, բուրմունքը հասնում է մինչև փոքր ուղեղ, ապա ուղեղի մեծ կիսագնդեր… Փառավորվում է իմ հայրենապաշտ ընթերցողը: Եվ տեսել եք – ընթերցողս ձեռքը տանում է գրպանը, մի ոսկեգույն լայք է հանում՝ ոսկե ճուտիկի նման, և թողնում է էջիս – իրար հետևից լայք-ճուտիկները թափվում են ստատուսիս վրա, ես էլ իմ հերթին եմ փառավորվում:

Բայց մեր կյանքը մենակ գաթա չէ - սա հայտնի է, էնտեղ լիքը ֆեցես կա (սա մեր հանրահռչակ ք… բառի լատիներենն է, բժշկական հոտավետ եզրույթ է): Հա, ֆեցես կա, և թեկուզ ես մեր արև-գաթայի երգիչն եմ՝ մեկ-մեկ ստիպված եմ առնել ցախավելը և մաքրել աղբը, որ չհնանա… Եվ մաքրելը ավելի ծանր չլինի:

Էսօր մի հարց ունեմ – հենց քեզ, որ կարդացիր այս տողը: Մասնակցե՞լ ես 1988-ի Շարժմանը, զավակներիդ պատմե՞լ ես, էն լույսն ու անձնվիրությունը հիշու՞մ ես… Հիմա տամ հարցը – երբև մտածե՞լ ես՝ էդ ոնց եղավ, որ Շարժումը ծնեց մի գազան, մի բորենի պետականություն: Ո՞նց եղավ: Ո՞նց եղավ, որ 2008-ը մի օրում ոչ ու փուչ արեցինք: Էս տարվա ապրիլի 9-ի վրա թոնրի փոշի ցանեցինք: Դու ՉԵՍ ՄՏԱԾԵԼ, ազգիդ լիդերներն էլ քեզ չեն ասել: ԲԱՅՑ ԱՅՆՊԵՍ Է ԵՂԵԼ, որ ՄԵՆՔ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԵՆՔ: Պատճառները հայտնաբերել ենք: ԳԻՏԵՆՔ:

Եվ հիմա, երբ մի նոր շարժում, մի նոր վերելք է լինում, մենք էլ ենք ոգևորվում – բայց հետն էլ մի երրորդ կամ չորրորդ աչքով տեսնում ենք – չկա՞ արդյոք կեղծիք, և հաճախ էդ անտեր հոտավետ ֆեցեսն ենք տեսնում, որ մի գաղտնի տեղից դուրս է տալիս: Ցախավելն առնում ենք, մաքրում ենք… Որ մի «ինտելեկտուալ» բախտախնդիր 1988-ի նման հրեշ չծնի: Ծանր գործ է սա, բայց մեկը պետք է անի…

Երեկվա նամակս՝ ուղղված Սարդարապատին, ՑԱԽԱՎԵԼԱՅԻՆ գործողություն էր: Վաղուց սկսած: Որ էդ սուրբ անունով նախաձեռնությունը մի բան տա: Հա՞, ընթերցողս, էլի գաթա էիր ուզում: Ռունգերիդ դուր չեկա՞վ հոտը: Բա գլխի չե՞ս, որ արևի ու գաթայի երգիչը հարյուր մութ տեղով է անցել, որ քեզ հասցնի Արևին: Եվ եթե էսօր նա ցախավել է առել ձեռքը՝ ուրեմն մի բան գիտի… Էլի գաթա՞ ես ուզում – բայց էսօր ինձ ցախավել բռնող էր պետք…

Վերջացնեմ: Ես մի հովիվ եմ, որը հասել է իր երկրի բարձր լեռները և գիտի ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ և ԱՐԱՀԵՏՆԵՐԸ: Ինչքան Արարիչը շնորհ է արել: Եվ ելնում եմ ուղի: Ձեռքիս ԳԻՏԵԼԻՔ-ԱՇԽԱՐՀԱՅՑՔԻ սուր է: Ամենայն կեղծիքը թրատելու եմ: Հետն էլ երգելու եմ Հայոց Արևի մասին: Ես եմ ու իմ թուրը: Ով գալիս է՝ թող գա հետս – մի օր գաթա կուտի, մի օր կեղծիքի մացառները կճեղքի… Մինչև հասնենք գագաթին:

Ես մի ՀՈՎԻՎ եմ: Հայտարարեցի: Իմ անհամեստությունից չեմ ամաչելու: Ո՜վ հայոց հոտ, որ անտեր ես – քեզ հովվություն կարող եմ անել – բայց աչքերիդ մեջ գոնե մի մայր ոչխարի անձնվիրություն պիտի կարդամ… Եվ հետո՝ հանրային-ազգային կեղտը մաքրելու ջանք պիտի կարդամ… Գաթան քեզ հասցնելու համար՝ մի պտղունց շնորհակալություն պիտի կարդամ: Որ չկոտրվեմ: Ուժ առնեմ: Ապրեմ: Քո դառը հոգսը քաշեմ: Գնում եմ լեռան գագաթ, ով կարող է՝ թող գա հետս:

Դիտվել է՝ 3820

Մեկնաբանություններ