ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

«Հալոուինը հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունի»

«Հալոուինը հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունի»
31.10.2013 | 16:02

«Մեզ համար Աստված ինքն եկավ ու ինքն իրեն զոհաբերեց հանուն ժողովրդի: Եվ այս ամենը համարել փուչ ու գնալ ինչ-որ անիմաստ բաների հետևից` պարզապես ամոթ է»,- այսօր «Հենարան» ակումբում` անդրադառնալով Հալոունի տոնին, որը նշվում է հոկտեմբերի 31-ին, դժգոհեց տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը: Նրա խոսքով` հատկապես երիտասարդները մեծ ոգևորությամբ են տոնում Հալոուինի օրը, որի ժամանակ նրանք կերպարանափոխվում են, գույնզգույն հագուստներ և դիմակներ կրում: «Հալոուինը և նմանատիպ երևույթները փորձում են ժողովրդին եկեղեցուց պառակտել: Այդ տոները, որոնք պրոպագանդում են մոգություն, կախարդություն, վհուկություն` հարիր չեն հայ ժողովրդին: Աստված մեզնից սպասում է սրբություն, հետևաբար մեր դաստիարակությունը պետք է այլ լինի»,-ասաց քահանան: Բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում, նա հորդորեց պայքարի դուրս գալ այդ երևույթների դեմ: Քահանան պաքարի կոչ արեց բոլոր մշակութային գործիչներին, Հայորդաց տներին ու այլ կրթօջախներին: Թեև բանախոսի խոսքով հնում հայ եկեղեցին տոնել է նմանտիպ տոն, որի ընթացքում կազմակերպվել են դիմակահանդեսներ և այս կարգի տոնակատարություններ, սակայն մարդիկ չեն դիմակավորվել ինչպես արվամոլներն ու վհուկները. «Նշվել է Բուն Բարեկենդանի տոնը, բայց նրա իմաստն այլ է եղել: Այն խորհրդանշել է դրախտը, որտեղ մարդիկ պարել և ուրախացել են: Այսօր, Հալոուինի տոնին, մարդկանց ու կենդանիների են զոհաբերում»:
Իսկ թե Հայաստանում որքան է Հալոուին նշող մարդկանց թիվը, Բաբկեն քահանան ասաց, որ այն գնալով աճում է: Դրանք հիմնականում երիտասարդներն են: Վերջիններիս վրա մեծ ներգործություն են ունենում Հայաստան ժամանած տարբեր ռոք խմբեր և «գայթակղության ռիթմ» ստեղծում: «Այս ամենը, անկասկած, գումարների հետ է առնչվում և, անշուշտ, ունի իր պատվիրատուն, սակայն շահառուն, որը մեր ժողովուրդն է, հայ եկեղեցու զավակը, չպետք է տրվի այդ գայթակղությանը: Մեր երեխաները պետք է գիտակցեն, թե որն է չարը, որը բարին, պետք է նաև ճանաչեն աշխարհը»,-ասաց քահանան` հավելելով, որ Հալոուինը հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունի, այն արհեստականորեն է ներխուժել մեր մեջ և պետք է ոչ թե ձեռքերը ծալած նստել, այլ լրջագույնս մտահոգվել այս խնդրով: «Այսօր Հայաստան ներխուժած չար ուժերը պարտադրում են վհուկների կերպարներով դիմակներ հագնել, կերպարանափոխվել, սեռափոխվել և այլն: Մեր հոգին ու մարմինն ունեն խնամքի կարիք և մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այն մաքրենք»,- ասաց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը` նշելով, որ բոլոր այն տոները, որոնց դեմ է Հայ առաքելական եկեղեցին, տոնում են հիմնականում դավանափոխ մարդիկ և նրանք, ովքեր դեմ են եկեղեցուն: Հոգևոր հայրը բացատրեց, որ Հալոուինի տոնը սկիզբ է առել կաթոլիկների շրջանում, երբ Հռոմի պապը հռչակեց հայտնի ու անհայտ սրբերի մասին: «Մենք էլ ունենք այդպիսի տոներ` Արևմուտքից եկող Հալոուին, Վալենտին և այլն, որոնք նոր մարտահրավերներ են ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու: Բայց մենք ունենք մեր տոները, որոնք պետք է պահպանել: Օրինակ ` Սուրբ Սարգսի տոնը: Դեռ խորհրդային տարիներին ոչ ոք տեղյակ չէր, որ այդպիսի տոն գոյություն ունի, իսկ այսօր հազարավոր երիտասարդներ այդ օրն այցելում են եկեղեցի»,- նշեց քահանան:

Հարցին, թե որոնք են այն սուբյեկտիվ պատճառները, որոնք պատճառ են հանդիսանում, որպեսզի Հայաստան ներմուծվեն նմանատիպ մարտահրավերներ, նաև` աղանդավորական զանազան շարժումները, տեր հայրն ասաց, որ պատճառները տարբեր են: Նա տեղեկացրեց, որ ստեծվել է հայեցակետային մի հանձնաժողով, որը խստագույնս պետք է զբաղվի կրոնական խնդիրներով: «Մեր ճանապարհը դաստիարակելն է, իսկ միակ զենքը` սերունդներին կրթելը: Եթե մի պետության կողմից գրանցվում է աղանդավորական շարժում` ապա մեզ մնում է մեր հույսը դնել միայն մեզ վրա»,- նշեց քահանան:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ